ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի մի շարք նիստերին ադրբեջանը չի մասնակցել
Արխիվ 12-16
ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի մի շարք
նիստերին ադրբեջանը չի մասնակցել
Այսօր Սնկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանը` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ: Տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, իսկ երեկոյան սպասվում է վերահոժողվի խորհրդի նիստ, որը կվարի ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, կմասնակցեն ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարները: Նշենք, որ մի շարք հանձնաժողովի նիստերին չեն մասնակցել ադրբեջանի ներկայացուցիչները, դիտորդները դա կապում են Թուրքիայի դեմ հակառուսական տրամադրությունների կտրուկ աճի հետ:
Ինչ վերաբերում է հանձնաժողովներին, ապա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Գիտության եւ կրթության հանձնաժողովի նիստում, հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը այսօր ներկայացրեց Հայաստանի համապատասխան հանձնաժողովի կողմից մշակած օրինագիծ, որը վերաբերում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների համագործակցությանը, ինչը որպրես հիմք ընդունվել է հանձնաժողովի կողմից եւ որոշում է կայացվել շարունակել օրինագծի վրա աշխատանքը:
Ի դեպ նշենք, որ Սանկտ Պետերբուրգի ԶԼՄ-ները մանրամասն անդրադառնում է օրերս Սիրայում ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանմանը: Այս առումով Պետերբուրգի լրատվամիջոցները բավականին հայանպաստ ելույթներ են ներկայացնում: Ավելին, մեկ անգամ եւս շեշտվում է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը, հնչում են առաջարկներ քրեականացնել ցեղապանության ժխտումը, սերտացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ այլն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162517&l=am/