ՄԻՆՉ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ը ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐ ՉԻ ԱՐԵԼ. ԻՍԱԳՈՒԼՅԱՆ

Արխիվ 12-16

ՄԻՆՉ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ը ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ

ԿՈՉԵՐ ՉԻ ԱՐԵԼ. ԻՍԱԳՈՒԼՅԱՆ


 

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությաբն խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը վերջերս հայտարարել է, որ ինքը երբեք ընդդիմադիր չի եղել: «Իրավունք»-ը պրն Իսագուլյանից հետաքրքրվեց` եթե երբեք ընդդիմադիր չի եղել, ինչու էր «եռյակի» հետ համագործակցում: Քաղաքական գործչի պատասխանը, սակայն, կարծես խուսափողական էր.

«Պետությունը հզոր է, երբ ընդդիմությունը համարյա հավասար վարկանիշ է ունենում հանրության մեջ: Ո՞վ է ասել, որ ըննդիմությունը նաեւ իշխանության կրողը չէ: Իշխանափոխություն, նշանակում է, ժողովրդի իշխանությունը ձեռքից չառնել, հաջորդ ընտրություններն այնպես կազմակերպել, որ ժողովուրդը հնարավորություն ունենա իր քվեի միջոցով ձեւավորել իշխանություն»:

Իսագուլյանին հիշեցրինք` «եռյակի»` ՀԱԿ-ի, «Ժառանգության» ԲՀԿ-ի նպատակը  ըստ էության մեկն էր` իշխանափոխություն կազմակերպել Հայաստանում: «Մինչեւ փետվարի 12-ը բերեք որեւէ ելույթ, երբ Ծառուկյանը խոսում էր իշխանափոխության մասին»,- ասաց Իսագուլյանը:

Կուսակցության ղեկավարը նաեւ հիշեցրեց` իր համագործակցությունը «եռյակի» հետ պայմանավորված է եղել Գագիկ Ծառուկյանի անձով:

Ի դեպ, հարցազրույցներից մեկում պարոն Իսագուլյանը հայտարարել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր լավագույն ընկերն է: Հետաքրքիր է, եթե դա իրոք այդպես է, ինչո՞ւ էր Իսագուլյանը համագործակցում «եռյակի» հետ, որի երկու ուժերը` ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը հստակ պահանջում էին եւ շարունակում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եվ միայն ԲՀԿ-ն էր, որը գոնե փետրվարի 12-ը, իշխանափոխության հստակ պահանջ չէր դնում: Դատելով Իսագուլյանի անցած ճանապարհից` կարելի է եզրակացնել` երբ պետք է, նա ընդդիմադիր է, երբ անհրաժեշտ, իշխանամետ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

https://iravunk.com/sim/?p=162512&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան