ՎՆԱՍԱԶԵՐԾԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇԱՀԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՎՆԱՍԱԶԵՐԾԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇԱՀԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ


Ինչպես արդեն հայտնի է, երեկ Երեւանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են մի խումբ զինված մարդկանց: Այս խմբի մեջ եղել են նաեւ կանայք, նրանց մեջ կան նաեւ սփյուռքահայեր:

Ինչպես հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված  խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝  այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Մեզ հասած տեղեկություններով Արթուր Վարդանյանի շահերը պաշտպանելու է <Լեվ գրուպ> իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք պարոն Բաղդասարյանին, ով չհերքեց այն, սակայն որեւէ լրացուցիչ ինֆորմացիա չտրամադրեց եւ միայն նշեց, որ ընթանում է նախաքննություն եւ անհրաժեշտությոան դեպքում հանդես կգա մամլո ասուլիսով: Միեւնույն ժամանակ պարոն Բաղդասարյանը խնդրեց, որպեսզի լրատվական դաշտը ավելորդ գնահատականներ չտա տեղի ունեցածին` հաշվի առնելով, որ ընթանում է դեռեւս քննություն եւ հաշվի առնելով անձի անմեղության կանխավարկածը:

Հիշեցնենք, ինչպես հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված  խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝  այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում  հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում <մուխա> տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ,  փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում   հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ



 

https://iravunk.com/sim/?p=162511&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան