ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐԹԱ՞Կ

Արխիվ 12-16

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐԹԱ՞Կ

 

Ի տարբերություն Հայաստանում նորաձեւությամբ զբաղվող մեր մոդելավորողների, ովքեր, պարզապես, փորձում են ոլորտում գոյատեւել, պարզվում է` այն առավել խոստումնալից մասնագիտություն է ՌԴ-ում, որտեղ իրենց խոսքն են ասում էլի մեր հայերը: «Իրավունքը» առիթ ունեցավ այս մասին զրուցել մոսկվաբնակ մոդելավորող ԱՐԱՔՍՅԱ ՎԻՏԱՅԻ հետ, ով հայտնի է իր երեկոյան  էլեգանտ զգեստների հավաքածուներով.

«Նորաձեւությամբ զբաղվում եմ շուրջ 8 տարի: Սա հետաքրքիր եւ բարդ ոլորտ է, որն իր մեջ շատ յուրահատուկ տարրեր է պարունակում: Այն թույլ է տալիս ամեն օր գործ ունենալ գեղեցիկի հետ եւ ձեռք բերել հետաքրքիր ծանոթություններ, ընդ որում` ոչ միայն նորաձեւության, այլ շոու-բիզնեսի ոլորտից, ինչի մասին երազել եմ:Բացի այս ամենից, նորաձեւությունը մի հզոր ֆինանսական հարթակ է` հեռանկարային, մրցակցային բարձր ցուցանիշներով, կրեատիվ մտածողությամբ»: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում չի կայանում նորաձեւության ոլորտը, մեր զրուցակիցն ընդգծեց. «Հայաստանում այս ոլորտի ոչ բավարար կայացման համար կան շատ պատճառներ, բայց ամենամեծ խնդիրը տնտեսական հարցերն են: Ցավում եմ այս հանգամանքի համար, չէ՞ որ հայ ազգը շատ տաղանդավոր է: Ավելին` համոզված եմ, որ կան բազում տաղանդաշատ երիտասարդներ, ովքեր կուզենային ներկայանալ, ինչու ոչ, համայն աշխարհին իրենց տաղանդով: Հուսով եմ` այդ օրը սարերի հետեւում չէ»: Ամեն դեպքում, Արաքսյա Վիտան, ով արդեն ստեղծել է իր բրենդը Ռուսաստանում, հավելեց. «Անկեղծ ասած, երազում եմ մի գեղեցիկ օր հետաքրքիր ցուցադրությամբ հանդես գալ Հայաստանում եւ համագործակցել իմ գեղեցիկ հայուհիների հետ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162503&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան