ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ «ՀՈՒՇԵՐԸ»` ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16
ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ «ՀՈՒՇԵՐԸ»` ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ մի քանի օրից թողարկվող նոր տեսահոլովակն իրական պատմության հիմքեր ունի` երաժիշտն այն նվիրել է մտերիմ ընկերոջ հիշատակին: «Իրավունքի» հետ զրույցում Կամոն ասաց, որ տեսահոլովակը նկարահանել է ընկերասիրությունից դրդված. «Յուրաքանչյուրս աշխարհ ենք գալիս մի առաքելությամբ, լավ, թե վատ, ապրում ենք մեր օրերը ու հրաժեշտ տալիս երկրային կյանքին: «Հուշեր» կոչվող նոր տեսահոլովակս նվիրված է ընկերոջս, ով հասարակությանը պիտանի անհատ էր, ընտանիքին նվիրված անձնավորություն: Բարեբախտաբար, նրա ժառանգները պահում են իր օջախի բարի ավանդույթները»,- ասաց դուդուկահարն ու շտապեց խոսել այն թիմի մասին, ովքեր օգնել են Կամոյին իրականություն դարձնել տեսահոլովակը. «Երաժշտության հեղինակը Արմեն Ալեքսանյանն է, գործիքավորումն արել է Կարեն Անանյանը` սիմֆոնիկ նվագախմբի համար, իսկ նվագակցել են շեփորահար մեքսիկացի Ռամոն Ֆլորենսը, Արչի Պենան (հարվածային գործիք): Իսկ այս ամենը տեսահոլովակի է վերածել ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ