ԻՍԱԳՈՒԼՅԱՆ. ««ՈՉ»-Ի ՔԱՐՈԶՈՂՆԵՐԻՑ ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԱՍԵԼ ԵՆ ՄԻ ՕԳՆԵՔ ԼՂՀ-ԻՆ...»
Արխիվ 12-16
ԻՍԱԳՈՒԼՅԱՆ. ««ՈՉ»-Ի ՔԱՐՈԶՈՂՆԵՐԻՑ ԿԱՆ ՄԱՐԴԻԿ,
ՈՐՈՆՔ ԱՍԵԼ ԵՆ ՄԻ ՕԳՆԵՔ ԼՂՀ-ԻՆ...»
«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանից «Իրավունք»-ը պարզեց` ի՞նչ կարծիք ունի սահմանադրական բարեփոխումների ու քարոզարշավի մասին: «Նրանք, ովքեր «ոչ»-ի քարոզիչներ են, ոչ միայն չկարողացան անել, այն ինչ ասվում էր` չկենտրոնանալ ուրիշ խնդիրների շուրջ: Իշխանափոխություն, «ո՛չ» սրան, «ո՛չ» նրան` այս ամենի պատճառով «ոչ»-ի ճակատ չձեւավորվեց: Երբ լսում ես «Ոչ»-ից շատերի ելույթները, հասկանում ես` անգամ նախագիծը չեն կարդացել»,- ասաց Իսագուլյանը:
Ի տարբերություն «ոչ»-ի ճակատի, «այո»-ի ճակատը` ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ըստ Իսագուլյանի, հստակ գիտեն իրենց անելիքները. «Եթե «ոչ»-ը իրականում ուզում էր «ոչ» քարոզել, ոչ թե զբաղվեր այլ խնդիրներով, որոնք կապ չունեն սահմանադրական բարեփոխումների հետ... բոլորին տրվել են հնարավորություններ, որոնք կարող են օգտագործել: Ինձ համար ցավալի է, որ «ոչ» քարոզողների մեջ կան մարդիկ, որոնք ասել են` մի օգնեք ԼՂ-ին, այլ օգնեք մեզ` իշխանափոխություն անելու համար: Դա ինձ համար անընդունելի է, երբեք նման մարդկանց հետ ճանապարհ չեմ անցնի: Մեզ համար կարեւորն այն է, որ ապահովենք հանրաքվեի լեգիտիմությունը»:
Իսագուլյանին անգամ «ոչ»-ի ճակատից առաջարկել են միանալ իրեն` որոշակի պայմաններ ընդունելու դեպքում: «Իբր ես սրտանց եմ ուզում նրանց հետ սեղան նստեմ»,-ասաց Իսագուլյանը:
Ի դեպ, Գառնիկ Իսագուլյանը կողմ է խորհրդարանական կառավարման համակարգին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162498&l=am/