ՀԱՄԵՐԳ-ԵՐԵԿՈ`ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ Վ. ՎԱՅՆԵՐԻ ԾՆՆԴՅԱՆ 60 ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 40-ԱՄՅԱԿԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՄԵՐԳ-ԵՐԵԿՈ`ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ Վ. ՎԱՅՆԵՐԻ ԾՆՆԴՅԱՆ 60 ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 40-ԱՄՅԱԿԻՆ


Նոյեմբերի 25-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ-երեկո` նվիրված կոմպոզիտոր , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՎԻԼԼԻ ՎԱՅՆԵՐԻ ծննդյան 60 եւ ստեղծագործական գործունեության 40-ամյակին: Համերգ-երեկոն իրականացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հոբելյանական երեկոյի ընթացքում կներկայացվեն կոմպոզիտորի վերջին տարիների ստեղծագործությունները հայտնիերաժիշտ-կատարողների եւ կոլեկտիվների կատարմամբ, մասնակցությամբ`ԼևոնՄալխասյանի, ՎահանԱրծրունու, Արամոյի, ԷմմաՊետրոսյանը, ԱննաՄայիլյանը, ՀայկՄԵլիքյանը, ԵրևանիՊետականԿամերային Երգչախմբի( գեղարվեստական ղեկավար եւ խմբավար` ՀարությունԹոփիկյան):

Կոմպոզիտոր Վիլլի Վայները հայ արդի երաժշտարվեստում շոշափելի ներդրում ունեցող անձանցից է, վառ անհատականությամբ ու ստեղծագործական գործունեությամբ իր արժանի տեղն է գրավել հայաստանյան մշակութային կյանքում:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Վ.Վայների ծնողների ընտանիքներն անցել են տարհանման, աքսորի եւ համակենտրոնացման ճամբարների սարսափների միջով.Կիեւ, Ուման, Չերկասներ, տարագրությանտարիներ Հոլանդիայում, աքսոր դեպի հեռավոր Ղազախստան, տարհանում Ղրղստան` այսպիսին էին ճանապարհները, որոնք ի վերջո նրա ծնողներին բերեցին Հայաստան: Նրանք հանգրվանեցին Երեւանում, որտեղ 1955-ին ծնվեց ապագա երաժիշտը:

Մաեստրո Վայների  արվեստն ինքնատիպ եւ եզակի է իր տեսակի մեջ: Նա ստեղծել է դասական հրեական նվագախմբային ստեղծագործությունների մի ամբողջ շարք, որոնք ներկայացված են երեք հեղինակային ալբոմներով` «Ելից», «Երազան» եւ  « Իմ ժողովուրդ»: Նրա երաժշտությունն այսօր հնչում է հայտնի երաժիշտների կատարմամբ աշխարհի տարբերեր կրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Իսրայելում եւ Գերմանիայում:

Երկրի մշակույթի բնագավառում ներդրած երկարամյա նշանակալի ավանդի համար 2008-ին կոմպոզիտորն արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Հայ դասական երաժշտարվեստի զարգացման, համամարդկային մշակութային արժեքների տարածման միջոցով հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման ասպարեզներում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանի առթիվ 2014-ին կոմպոզիտորը պարգեւատրվել է Հ ՀՄշակույթի նախարարության Ոսկե մեդալով: 2013-ից Վիլլի Վայները հանդիսանում է Իսրայելի Կոմպոզիտորների միության անդամ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162496&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան