ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ` ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ. «ԵՆԹԱԴՐԵՆՔ` ԴԱ ՓԱԿԵԼՈՒ ԵՔ 2242 Թ-ԻՆ, Ի՞ՆՉ Է ԴԱ ՁԵԶ ՏԱԼՈՒ»

Արխիվ 12-16

ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ` ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ.

«ԵՆԹԱԴՐԵՆՔ` ԴԱ ՓԱԿԵԼՈՒ ԵՔ 2242 Թ-ԻՆ, Ի՞ՆՉ Է ԴԱ

ՁԵԶ ՏԱԼՈՒ»

 

Հաջորդ տարվա բյուջեի նախագիծը  խորհրդարանում քննարկելիս ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը  հայտարարեցին, որ յուրաքանչյուր քաղաքացի պետությանը պարտք է 1600-1700 դոլար: «Իրավունք»-ը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց` մտահոգիչ չե՞ն ընդդիմադիրների հնչեցրած այս թվերը, եթե հաշվի առնենք, որ տնտեսական աճը հաջորդ տարի 2,2%  է նախատեսված: «Ոչ, մտահոգիչ չեն: Արված են հաշվարկներ, արտաքին պարտքի սպասարկման տեսակետից որեւէ ռիսկ չկա»,- ասաց պաշտոնյան:

Ատոմ Ջանջուղազյանի համար անհասկանալի էր նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հաշվարկները. «Հարցրեք նրան, ես չգիտեմ: Պարտքի պաշարի միայն մեծությունը շատ մեծ անորոշություն է պարունակում: Ենթադրենք` իմացաք, որ  դուք այդ 1600 դոլար պարտքը փակելու եք, օրինակ, 2242 թ-ին: Ի՞նչ է դա տալիս: Չէ՞ ոչ դուք չեք իմանա` 2242 թ-ին ձեր պետությունը, տնտեսությունն ինչ փուլում կլինի»:

Չնայած, որ արտաքին պարտքի շեմը վտանգավոր չէ, սակայն Ջանջուղազյանի կարծիքով դա չի նշանակում` Հայաստանը պետք է  անզուսպ ցանկություն ունենա պարտք վերցնել:

ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը վերջերս  դեֆոլտի մասին խոսեց, մինչդեռ  Ջանջուղազյանը  հակառակը պնդեց: «Այս տարի ունեցել ենք եվրաապարտատոմսերի տեղաբաշխում: Դուք պատկերացնո՞ւմ եք` այդ ներդրողները գնահատելով, որ երկիրը կանգնածէ  դեֆոլտի առաջ, ներդրումներ անեն: Մեր տեսադաշտում դեֆոլտի ռիսկ չկա: Եթե լինի էլ, մենք չենք թաքցնի, ու դա թաքցնելու բան էլ չի»,- ասաց Ջանջուղազյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

https://iravunk.com/sim/?p=162490&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան