Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ԻՆՁ ԱՅԴ ԵՐԹԸ ՔԻՉ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ»
Արխիվ 12-16
Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ԻՆՁ ԱՅԴ ԵՐԹԸ ՔԻՉ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման մի քանի տասնյակ մասնակիցներ երեկ կրկին երթով գնացին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակ` պահանջելով ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարական եւ ՀՖՖ գործկոմի լուծարումը: Երկրպագուները զայրացած են, որ անցյալ անգամ ՀՖՖ-ից եւ ոչ ոք դուրս չեկավ, չլսեց նրանց: Այս պատմության մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից, ով միայն ասաց.
- Ինձ այդ երթը քիչ է հետաքրքրում, ես ոչ մեկին ոչինչ չունեմ ասելու: Ով ինչ ուզում է թող կազմակերպի, էսքանը...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ