ԹՈՒՐՔԻԱՆ ՌԴ-Ի ԿՈՂՄԻՑ ԿՐԵՑ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՀԱՍՆՈՂ ԱՌԱՋԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԻԺԸ
Արխիվ 12-16
ԹՈՒՐՔԻԱՆ ՌԴ-Ի ԿՈՂՄԻՑ ԿՐԵՑ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ
ՀԱՍՆՈՂ ԱՌԱՋԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԻԺԸ
Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո շարունակվում է երկու երկրների միջև լարված իրավիճակը. գրում է թուրքական Radikal-ը և, վկայակոչելով Interfax-ին, հայտնում, որ ՌԴ-ն արգելել է Թուրքիայից թռչնամսի ներկրումը:
Կայքը հայտնում է, որ նախորդ տարի Թուրքիան 16 միլիոն դոլարի թռչնամիս է արտահանել ՌԴ, իսկ այս գումարը 2015-ի վերջին կհասներ 23,5 միլիոն դոլարի:
Որոշումը գործի կդրվի դեկտեմբերի 1-ից:
Թուրքական կայքն այս մասին լուրը վերնագրել է՝ «Առաջին պատժամիջոցը՝ Թուրքիային. միլիոնավոր դոլարների վնաս»:
https://iravunk.com/sim/?p=162484&l=am/