ՎԱՂԻՆԱԿ ՇՈՒՇԱՆՅԱՆԻՆ «ԴԱՎԱՃԱՆ» ՀԱՆԵՑԻՆ
Արխիվ 12-16
ՎԱՂԻՆԱԿ ՇՈՒՇԱՆՅԱՆԻՆ «ԴԱՎԱՃԱՆ» ՀԱՆԵՑԻՆ
Դեռեւս ամռան «Ոչ թալանին» նախաձեռնության` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացված հզոր ցույցերից հայտնի այդ նախաձեռնության համակարգողներից Վաղինակ Շուշանյանի եւ «Չեք անցկացնի»` նոր սահմանադրության դեմ ուղղված նախաձեռնության վերնախավի միջեւ սեւ կատու է անցել: Այն բանից հետո, որ Շուշանյանը մասնակցել է «այո-ոչ» ռեալիթի շոուին, նրան սկսել են անվանել կեղծ «ոչ» եւ «ոչ»-ի գաղափարի` իշխանություններին ծախված դավաճան: Նրա հասցեին ֆեյսբուքյան շփումներում նախկին գաղափարակիցները արտահայտվում են չափազանց կոպիտ եւ գռեհիկ` անգամ հնչեցնելով ակնարկներ սեռական կողմնորոշման վերաբերյալ, թեեւ հենց այդ «Չեք անցկացնի» նախաձեռնությունում այնքան էլ քիչ չեն դեմքերը, ովքեր չեն էլ թաքցնում սեփական պատկանելությունը տխրահռչակ փոքրամասնությանը:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
https://iravunk.com/sim/?p=162483&l=am/