ՍԻՐԻԱԿԱՆ ԱՆԱՊԱՏԻ ԱՐԵՎԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՅՐԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ

Արխիվ 12-16

ՍԻՐԻԱԿԱՆ ԱՆԱՊԱՏԻ ԱՐԵՎԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՅՐԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ

 

Այն, որ Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները սրվում էին բառացիորեն աչքի առաջ, դժվար չէր նկատել դեռ թուրքական Անթալիայում վերջերս տեղի ունեցած «Մեծ քսանյակի» գագաթաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ակնարկ-հայտարարությունից: Այն է՝ «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ ահաբեկչական կառույցն իրականացնում է նավթի եւ նավթամթերքների մեծածավալ արտահանում եւ դժվար չէր կռահել, որ միակ ուղղությունը, որով ԻՊ-ն կարող է նավթը դուրս բերել համաշխարհային շուկա` Թուրքիան է:

ԷՐԴՈՂԱՆԸ՝ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ

Այս թեման հատկապես սրվեց, երբ Եգիպտոսում ռուսական A321 ինքնաթիռի կործանումն ընդունվեց որպես ահաբեկչություն, եւ Ռուսաստանը սպառնաց պատժել ոչ միայն այդ գործողության անմիջական մասնակիցներին ու հրամանը տվողներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր կհովանավորեն, բնականաբար՝ նաեւ այս կամ այն կերպ կֆինանսավորեն ԻՊ-ին: Իսկ նավթը, որից մինչ այդ ԻՊ-ն օրական ստանում էր մոտ 1,5 եւ որոշ տվյալներով էլ՝ նույնիսկ միչեւ 3 միլիոն դոլար, ԻՊ-ի ֆինանսավորման ամենախոշոր աղբյուրներից է: ԻՊ-ից այդ նավթը ձեռք է բերվում մեկ բարելը մոտ 15-20 դոլարով, այսինքն՝ համաշխարհային գներից մոտ կիսով չափ էժան: Այնուհետեւ՝ ապօրինի նավթը հասնում է թուրքական Ջեյհան, խառնվում Բաքու-Ջեյհան խողովակաշարով այդ նավահանգիստ մտնող ադրբեջանական նավթին եւ «օրինականացած»՝ մտնում է համաշխարհային շուկա: Իսկ դա նշանակում է, որ Անկարան իր բաժինն ունի «ահաբեկչական նավթից» ¥մասնագետներից շատերն են առաջ քաշել այն պնդումը, որ այդ բիզնեսը Թուրքիայում հիմնականում վերահսկում է Էրդողանի որդիներից մեկը՝ Բիլալ Էրդողանը¤, Բաքուն եւս հազիվ թե հենց այնպես համաձայնվեր, որ իր առաքումների հաշվին ԻՊ-ի նավթն «օրինականացվեր», Բաքու-Ջեյհանի խոշոր սեփականատերերից «Բրիթիշ Պետրոլիումը» եւս առնվազն չէր կարող այդ ամենից տեղյակ չլինել: Եվ այդ կաթսայի կափարիչն էլ այն հարցադրումն է, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ արդեն մոտ տարիուկես Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ին «մահացու պատերազմ» հայտարարած ԱՄՆ-ն այս ընթացքում մեկ հարված անգամ չհասցրեց ահաբեկիչների նավթը տեղափոխող գոնե մեկ բեռնատարի:
Հասկանալի է՝ նավթն այստեղ կարեւոր, բայց ամենեւին էլ առաջնային գործոն չէ: Դա պարզապես ԻՊ-ին «տակից» ֆինանսավորելու միջոցներից մեկն է, եւ Վ.Պուտինի հիշատակած հայտարարությունից հետո` ռուսական ավիացիան վերջին օրերին ոչնչացնելով հազարից ավել նավթ տեղափոխող բեռնատարներ, նավթային աշտարակներ եւ վերամշակող օբյեկտներ, ըստ էության հարվածում էր ԻՊ-ից դեպի Թուրքիա, նաեւ՝ Սաուդյան Արաբիա եւ Քաթար, այնտեղից էլ՝ Վաշինգտոն տանող ստվերային թելերին: Նկատենք նաեւ, որ այս ուղղությամբ ռուսները սկսեցին հարվածել ավիացիոն ահաբեկչությունից հետո: Այսինքն՝ A321-ի վրա հարձակումն անգամ ՄԱԿ-ի կանոնադրությամբ է համարվում պետության դեմ հարձակում՝ պատերազմ, եւ Մոսկվան էլ իր այդ գործողություններով առնվազը ցույց տվեց, որ մարտահրավերն ընդունում է՝ հարվածն ուղղելով Սիրիայի ¥նաեւ՝ Իրաքի¤ շուրջ` այս քառամյա հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի ձեւավորած, այսպես ասենք, հակաասադյան քիչ տեսանելի պատերազմական մեխանիզմներին: Դրանից զատ՝ ռուսական այս ակտիվությունից կորցնելու շատ բան ունի նաեւ Էրդողանը, որն իր կոնկրետ հաշիվներն ունի Սիրիայում:

Մինչդեռ վերջին օրերին Լաթակիայի հատվածում` ¥Քեսաբի հարեւանությամբ¤ սիրիական բանակի հարձակումը թուրք-սիրիական սահմանի երկարությամբ հարվածի տակ էր առել Անկարայի ստվերային հատուկ հովանավորության տակ գտնվող «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ¥հանդիսանում է «Ալ Քաիդայի» տեղական մասնաճյուղը¤ կապը Թուրքիայի հետ: Ըստ տարբեր աղբյուրների՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում, թուրքական սահմանով այդ խմբավորման համալրման համար, սիրիական այդ հատված են անցել մոտ 3-4 հազար զինյալներ՝ համապատասխան զենք-զինամթերքով հանդերձ, բայց փոխարենը ռուսական ավիացիան նույն գոտում նկատելիորեն ակտիվացել էր, ու Ասադի հարձակումը շարունակվում էր:
Մի խոսքով՝ հատկապես վերջին օրերին Էրդողանի մի շարք նյարդային հայտարարությունները, թե՝ «ահաբեկչական նավթից» Ասադն է օգտվում, կամ, որ ռուսական ավիահարվածներից տուժում են նույն սահմանային գոտում ¥Սիրիայում¤ բնակվող թուրքմենները, եւ Անկարան պատրաստվում է բողոք ներկայացնել ՄԱԿ եւ այլն: Եվ, անշուշտ, Էրդողանը նյարդայնանալու առիթ ուներ. ինչպես քաղաքական, այնպես էլ՝ անձնական ֆինանսական որոշակի կորուստներ կարող էր կրել: Սակայն այդ ամենով հանդերձ` անգամ՝ Էրդողանի կարգի «հին աղվեսը» հազիվ թե այդ կորուստների պատճառով գնար մի այնպիսի գերվտանգավոր քայլի, ինչպիսին էր այդ նույն սահմանային հատվածում ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի ոչնչացումը:

ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՑ 5 ՊԱԿԱ՞Ս

Բայց փաստը մնում է փաստ. երեկ Թուրքիան ոչնչացրեց ՍՈՒ-24-ը: Անկարան, հասկանալի է, ասում է, թե ռուսական ինքնաթիռն իր տարածքում էր եւ մոտ տաս նախազգուշացումներից հետո՝ թուրքական ավիացիան գրոհել է: Ռուսները՝ մինչեւիսկ ՌԴ նախագահի մակարդակով միանգամայն հակառակն են պնդում. ինքնաթիռը սիրիական երկնքում էր՝ թուրքական սահմանից 1 կմ հեռու, եւ պատրաստ են ներկայացնել դա հաստատող դիտարկումները: Բայց եթե անգամ ռուսական ինքնաթիռը հատած էլ լիներ թուրքական սահմանը, ապա ՌԴ նախագահը հիշեցնում է ԱՄՆ-ի հետ ձեռք բերված այն համաձայնությունը, որ սիրիական գործողությունների ընթացքում երկնքում միշտ է հնարավոր նման միջադեպերի մասին պարզապես նախազգուշացնելու եւ լուծելու մասին: Մինչդեռ՝ Թուրքիան իրեն ամերիկյան կոալիցիայի անդամ է ներկայացնում, եւ ռուսական ինքնաթիռն էլ, որ հակաահաբեկչական գործողության մեջ էր, ըստ Վ.Պուտինի՝ ակնհայտորեն ոչնչով չէր սպառնում Թուրքիային:
Մի խոսքով՝ Ռուսաստանը «Թուրքիային ընդունում էր, որպես բարեկամական պետություն», իսկ վերջինս էլ՝ Մոսկվայի «թիկունքին դանակի հարված հասցրեց», ինչը ՌԴ նախագահը գնահատում է որպես «ահաբեկչության օժանդակություն»: Ավելին. ՌԴ նախագահն արդեն բաց տեքստով է Անկարային մեղադրում` նավթի հաշվին ԻՊ-ին ֆինանսավորելու մեջ:
Այսպիսով՝ ինչո՞ւ Էրդողանն այնքան խոցելի վիճակում, ահաբեկչության պաշտպան դառնալու հեռանկարն աչքի առաջ ունենալով՝ գնաց նման քայլի, նաեւ միանգամից զրոյացնելով իր հիմնական առեւտրային գործընկերներից մեկի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս հարցի պատասխանը կախված է մեկ այլ հարցից՝ ինքնաթիռի վրա գրոհելու հրամանից Էրդողանը տեղյա՞կ էր, թե «տակից» այլ հրաման տվողներ կան, եւ Էրդողանն էլ հիմա վախեցած՝ վազել է ՆԱՏՕ-ից աջակցություն խնդրելու: Կամ մյուս տարբերակը. եթե հրամանը Էրդողանից է գալիս, կարո՞ղ էր նա, առանց, այսպես ասենք, կողմնակի ուժային երաշխիքների, գնալ նման քայլի: Ընդ որում, աչքի առաջ ունենալով, որ եթե ապացուցվի, որ ինքնաթիռը գրոհի է ենթարկվել Սիրիայում, ապա դա կնշանակի հարձակում ՌԴ-ի վրա, որի դեպքում արդեն ՆԱՏՕ-ի պաշտպանական մեխանիզմները չեն գործում: Իսկ եթե Էրդողանին երաշխիքներ տվողներ եղել են, ապա սա արդեն կարող է վերածվել ոչ թե պարզապես Թուրքիայի, այլ՝ ՆԱՏՕ-ի կողմից ՌԴ-ի վրա հարձակման պատմության՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Ի վերջո՝ ԱՄՆ-ը կանգնած է Սիրիան եւ Մերձավոր Արեւելքը կորցնելու հեռանկարի առաջ, եւ Թուրքիայի հաշվին դիրքերը պահելու խնդիրը նոր չէ, որ դրված էր Վաշինգտոնի օրակարգում: Չնայած պետք է հաշվի առնել նաեւ այն, որ այս կերպ ՆԱՏՕ-ն ստիպված է լինելու պաշտպանել ոչ թե պարզապես իր անդամ Թուրքիային, այլ մի պետության, որը մեղադրվում է ԻՊ-ին «նավթային ֆինանսավորում» իրականացնելու մեջ: Իսկ այս դեպքում արդեն հետաքրքիր կլինի տեսնել նաեւ ԻՊ-ի թիրախ դարձաձ ՆԱՏՕ-ականների, մասնավորապես՝ Ֆրանսիայի ռեակցիան, որի համար, ի դեպ, այս պահին նույն ռուսական ՍՈՒ-24-ն էլ էր դաշնակից՝ ԻՊ-ի դեմ պատերազմում: Չնայած՝ չբացառենք, որ եթե երաշխիքներ տվող եղել է, ապա ռուսների ռեակցիան ստուգելուց հետո՝ կարող են նաեւ Էրդողանին զոհաբերել: Ասենք՝ նրա որդի՞ն է ԻՊ-ի հետ նավթի առեւտուր անում, ուրեմն թող պատասխան տա: Ի վերջո չմոռանանք, որ Էրդողանն ամենեւին էլ Վաշինգտոնի աչքի լույսը չէ:
Այսպիսով՝ կա իրավիճակի զարգացման մի շարք հնարավոր սցենարներ՝ սկսած Էրդողանի ոչնչացումից, վերջացրած՝ ՌԴ-ՆԱՏՕ ռազմական բախմամբ: Թե կոնկրետ որ տարբերակն է աշխատելու, թերեւս, արդեն այսօր-վաղը կսկսի աստիճանաբար տեսանելի դառնալ: Սակայն այն, որ սա մի մեծ խաչ քաշեց ՌԴ-Թուրքիա հարաբերությունների վրա, որը կարող է տարածվել նաեւ ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների ուղղությամբ, արդենիսկ կարելի է տեսնել: Հաջորդը. այս իրավիճակը, անշուշտ, ՌԴ-Իրան հարաբերությունների օգտին է, եւ այն, որ ռուսական ինքնաթիռի վրա հարձակումը տեղի ունեցավ, երբ դեռ նոր էր ավարտվում Պուտինի՝ Թեհրան կատարած այցը, չի կարելի պատահականություն համարել: Ինչպես նաեւ, որ այցի ընթացքում ֆիքսվեց, որ Իրանին C-300 համակարգեր մատակարարումը մինչեւ տարեւերջ կավարտվի:
Եվ վերջապես նկատենք, որ այս իրավիճակում Ռուսաստանի համար արդեն արտառոց կարեւորություն է ձեռք բերում հայաստանյան 102-րդ ռազմաբազան եւ այն առավելագույնս ամրապնդելու հարցը: Իսկ մյուս կողմից՝ այն, որ հենց մեր սահմաններին ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների ծայրահեղ սրման նման լուրջ վտանգ կա, հաստատ ամենեւին էլ չի կարող ոգեւորել Հայաստանին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162480&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան