«ԱՆԵԼԻՔ» ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ՍՊԱՆԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ»
Արխիվ 12-16
«ԱՆԵԼԻՔ» ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ՍՊԱՆԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ»
Երեւանի Վարդանանց փողոցում, նոյեմբերի 24-ի երեկոյան «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթայանի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է: Սպանության կասկածանքով իրավապահները փնտրում են կոնկրետ անձի` 54-ամյա Մկրտիչ Պ.-ին, որին դեռ չի հաջողվել հայտնաբերել: Iravunk.com-ին դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, կայքի տեղեկություններով` Հովհաննես Աթայանը «Անելիք» բանկի ոչ թե իրավաբանն է, այլ իրավաբանական վարչության պետը: Իսկ դեպքը տեղի է ունեցել այսպես. հանցագործը, ամենայն հավանականությամբ, դարանակալել է սպանվածին, մասնավորապես` Հովհաննեսը դուրս է եկել աշխատանքից, նստել մեքնան, երբ հանկարծ հետեւից կանգնած մեքենային են հարվածել: Դուրս է եկել, կռացել, որ տեսնի ինչն է վնասվել եւ հենց այդ պահին հանցագործը ոստիկանական հրացանով մահացու կրակոցներ է արձակել: Մեր ունեցած տեղեկություններով` հանցագործը Պռոշյանից է, ով «Անելիք» բանկում ժամկետանց վարկային պատմություն է ունեցել: Հավաստի տեղեկությունների համաձայն` չնայած հանցագործը դեռ չի հայտնաբերվել, բայց գիշերը` արդեն իսկ հարցաքննվել են վերջինիս տան անդամները:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162478&l=am/