ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ «Քաղաքացին իր մաշկի վրա է զգալու, կոռուպցիայի դեմ մղվող պայքարը ՀՀ-ում»

Արխիվ 12-16

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ «Քաղաքացին իր մաշկի

վրա է զգալու, կոռուպցիայի դեմ մղվող պայքարը ՀՀ-ում»



«Կառավարությունն ունի քաղաքական կամք: Քաղաքական կամքն իր դրսևորումներում տարբեր ձևերով է արտահայտվելու: Դուք դրա ականատեսը լինելու եք: Քայլերը լինելու են շատ արագ, շատ հաջորդական, տրամաբանական և շաղկապված: Դուք կտեսնեք այն քայելրը, որոնք մենք պարաստվում ենք իրականացնել: Ես չեմ կարծում, որ պետք է միանգամից այդ պահին ես ինքս ինձ իրավունք վերապահեմ գնահատական հնչեցնել այն քայլերի մասին, որոնք մենք պատրաստվում ենք անել: Դա ձեր գործն է լինելու»,- այս մասին այսօր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադաության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը դիտարկելով՝ ասում են՝ ինչքան կաշառք է պետք դրանում ընդգրկվելու համար, Արփինե Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Տարատեսակ մարդիկ տարբեր մեկնաբանություններ են տալիս: Ամեն երևույթին այստեղ հավաքվածներիցդ յուրաքանչյուրը կարող է տարբեր մեկնաբանություններ տալ: Երբ կոնկրետ փաստերով կտեսնեք, որ խնդիրները ձեր իսկ նշած պատճառներով չեն իրականացվում, այդ ժամանակ բարձրաձայնեք, մեզ էլ քննադատեք և ասեք՝ կոնկրետ սա չեք իրականացրել: Ես ինքս էլ, լինելով այդ խորհրդի կազմում, վստահեցնում եմ ձեզ, որ դուք կտեսնեք այն քայլերը, որ մենք անելու ենք, և դուք հնարավորություն կունենաք դրանք գնահատելու»:

Նախարարի խոսքով քաղաքացին շատ շուտով ինքը կհամոզվի, որ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքար է մղվում. «Հասարակ քաղաքացին իր մաշկի վրա է զգալու, կոռուպցիայի դեմ մղվող պայքարը ՀՀ-ում, որովհետև ինչրպես արդեն նշեցինք, այն միջոցառումները, որոնք մենք այս պահին հիմա, այստեղ իրականացնում ենք և այն միջոցառումների ծրագիրը, որը հասատել ենք, մենք իրականում ընտրել ենք այն ոլորտները, որտեղ քաղաքացին ուղղակիորեն առնչվում է պաշտոնատար անձի հետ: Եվ արագ արդյունքի համար մենք անհրաժեշտություն ունենք, որպեսզի ոլորտներում, որտեղ քաղաքացին միշտ շփվել է և տեսնել է ինչ-որ մի բան, հիմա տեսնի այլ բան: Այս ձևով պետք է լինի, ոչ թե իմ բառերով, ձեր հակառակ համոզմունքով կամ ճիշտ հակառակը՝ մեր տեսակետին համապատասխան համոզմունքով»:

Դիտարկմանը, որ մամուլում հրապարակումներ կան, որ խորհրդի անդամները թաթախված են կոռուպցիոն սկանդալներում, Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Դուք շատ ճիշտ արտահայտություն օգտագործեցիք՝ մամուլի հրապարակումների համաձայն: Ի դեպ մամուլի հրապարակումների հետ կապված՝ որպեսզի դրանք քրեական գործ հարուցելու առիթ համարվեն, յուրաքանչյուր լրատվամիջոց և մամուլի հրապարակում իրականացնող յուրաքանչյուր կազմակերպություն պիտի գնա պետական մարմին և համապատասխան դիմում ներկայացնի»:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=162475&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան