ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ. «ԲԱ ԵՍ ԷԴ ՄԱՐԴՆ ԵՄ ԵՐԿՈՒ ՄԻԼԻՈՆԻ ՀԱՄԱՐ ՍՆԱՆԿԱՆԱՄ»

Արխիվ 12-16

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ. «ԲԱ ԵՍ ԷԴ ՄԱՐԴՆ ԵՄ ԵՐԿՈՒ

ՄԻԼԻՈՆԻ ՀԱՄԱՐ ՍՆԱՆԿԱՆԱՄ»

 

Օրեր առաջ «Իրավունք»-ի տեսախցիկը արձանագրել էր` ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը քվեարկում է բացակա գործընկերոջ Տիգրան Ստեփանյանի փոխարեն: Սա այն դեպքում, երբ հաճախ ենք լսում «քաղաքական մշակույթ պետք է ձեւավորվի Հայաստանում» արտահայտությունը: Ինչու է պատգամավորը նման քայլի դիմել, չի՞ կարծում, որ քաղաքական մշակույթը միմյանց փոխարեն չքվեարկելուց է սկսվում: վՇնորհակալ եմ, որ ուշի ուշով հետեւում եք ինձ: Դրանից ես ինձ միայն լավ եմ զգում: Երբ հաճախ տեսնում եմ, որ (դուք վերեւում չեք նկատի ԱԺ-ի լրագրողների օթյակում-խմբ.), սկսում եմ անհանգստանալ: Ես ընդամենը ձեռք գցեցի ջրի բաժակին: Ես չեմ քվեարկել»:

Պատգամավորին հիշեցրինք` Տիգրան Ստեփանյանն այդ օրը բացակա էր, սակայն քվեարկության արդյունքները այլ բան են ցույց տալիս` նա երկու անգամ «կողմ» է քվեարկել, մեկ անգամ էլ` չի մասնակցել քվեարկությանը: «Բայց իմ ջուրը վերջացել էր, ես նրա ջուրը վերցրի», փորձեց արդարանալ գործարար օրենսդիրը:

-Բայց մի քանի անգա՞մ:

-Չէ, ես մի անգամ բաժակը վերցրի, մի անգամ էլ` ջուրը: Մյուս անգամ Ձեզ կհարցնեմ:

-Այսինքն` հերքո՞ւմ եք, որ նրա փոխարեն եք քվեարկել:

-Ո՛չ հերքում եմ, ո՛չ էլ հաստատում: Ուրիշ թեմա փնտրեք, լուրջ թեմա:

- Բայց  ես հիմնավորեցի իմ հարցադրումը եւ կա տեսանյութ: Չե՞ք կարծում, որ  քաղաքական մշակույթը վերոնշյալ տարրական նորմը պահպանելուց  է  սկսվում:

- Կարծում եմ:

- Կհետեւե՞ք այսուհետ այդ նորմին:

- Անպայման, անպայման:

- Ի դեպ, վերջերս Ձեր  սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը հայտարարել էր ձեր սնանկ լինելու մասին:

- Չկա նման բան, ես չեմ սնանկանալու: Մենք աշխատող մարդիկ ենք, քիթներդ հեռու պահեք մեզանից, փակեք էդ թեման: Ընչազուրկներին խորհուրդ եմ տալիս հեռու մնան ինձանից: Բա ես էդ մարդն եմ, որ սնանկանամ երկու միլիոն դրամի համար: Լսեք երաշխավորող եմ եղել ուրիշի համար, նա էլ անպարտաճանաչ է եղել, ինձ էլ չէին զգուշացրել: Ես անգամ փաստաթղթեր եմ բերել, որ  ՀՀ-ում չեմ եղել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


https://iravunk.com/sim/?p=162472&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան