ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՈՉ»-Ը ՄԻ ՓՈՔՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՃՆՇՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Արխիվ 12-16
ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՈՉ»-Ը ՄԻ ՓՈՔՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է
ՃՆՇՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը շարունակվում է: «Ոչ»-ի եւ «Այո»-ի կողմնակիցները ռեալիթի շոուի միջոցով շարունակում են հանդիպել քաղաքացիների հետ: Գյումրին այս առումով եւս բացառություն չէ, որտեղ ակտիվ աշխատում են ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Իրավունք»-ը սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի եւ այլ հարցերի մասին զրուցեց ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:
- Պրն Գրիգորյան, Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայտարարել է, որ Գյումրիում փորձում են ճնշել գյումրեցիներին, հոգեբանական ճնշումներով մարդկանց ստիպել «այո» ասել նոր սահմանադրությանը:
- Ինչքան հոգեբանական մեթոդ կիրառվում է «այո»-ի կողմից, այդքան էլ կիրառվում է «ոչ»-ի կողմից: Եթե այսօր դու քո «այո»-ն ես փաթաթում մարդկանց վզին, դա համարում ճնշում, ապա լրատվամիջոցներով տարածվող «ոչ»-ն էլ հոգեբանական ճնշում է: Այսինքն` հավասարաչափ ճնշում են ժողովրդին:
- Փաստորեն, «այո»-ն եւ «ոչ»-ը հավասաչափ ճնշում են ժողովրդին:
- Եթե այսօր «այո» քարոզելը ճնշում է համարվում ժողովրդի հանդեպ, ուրեմն հավասարաչափ ճնշում են մեր գյումրեցիներին եւ «ոչ»-ը, եւ «այո»-ն: Ես կասեի` «ոչ»-ը մի փոքր ավելի շատ է ճնշում:
Մանրամասները` «Իրավունք»-ի 11.25 2015 թ-ի համարում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162469&l=am/