«ԲՈԼՈՐԸ ԿԱՐՈՂ է ԱՍԵԼ, ՈՐ ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿՆԵԼ Է ԻՄԸ»
Արխիվ 12-16
«ԲՈԼՈՐԸ ԿԱՐՈՂ է ԱՍԵԼ, ՈՐ ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿՆԵԼ Է ԻՄԸ»
Դեղերի թանկացման հետ կապված հարցով փորձեցինք դիմել ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ում պատկանում է «Նաալի ֆարմ» դեղատների ցանցը, սակայն դեռ հարցը չլսած ասաց.
- Հինգ հարյուր եվրո տուր, նոր հարցերիդ պատասխանեմ:
- Մենակ եվրոյո՞վ եք պատասխանելու պարոն Ալեքսանյան:
- Հա , մենակ վճարովի եմ ես հարցազրույցներ տալիս, եվրո չունես` կարաս դրամ կամ դոլար տաս, կամ էլ բնամթերք` խնդիր չի:
- Բայց պարոն Ալեքսանյան...
- Բայց, բայց չկա` ես աստղ եմ ազիզ ջան ու հարցազրույցներ տալիս եմ մենակ վճարովի հիմունքներով:
- Իսկ, եթե լուրջ ի՞նչով է պայմանավորված դեղերի թանկացումը:
- Արդեն ասեցի:
- Բայց «Նատալի ֆարմը» Ձեզ է չէ՞ պատկանում:
- Ես մենակ պոլիտիկայով եմ զբաղվում, ես բիզնեսով չեմ զբաղվում ցավտ տանեմ:
- Բայց դա բոլորին է հայտնի...
- Բոլորը կարող է ասեն, որ Էֆելյան աշտարակն էլ է իմը...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ