«ՊԱՏՎԵՐՈՎ ԳՐՎԱԾ ԿԱՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐՎԵՍՏ ԿՈՉՎԵԼ»

Արխիվ 12-16

«ՊԱՏՎԵՐՈՎ ԳՐՎԱԾ ԿԱՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐՎԵՍՏ ԿՈՉՎԵԼ»

 

Վերջերս ռոք երգիչ, երգահան, կիթառահար ՎԱՀԱԳ ՌԱՇՆ իր ունկնդիրների դատին հանձնեց Մեծարենցի բառերով գրված հայտնի «Կարմիր Ծաղիկ Մը Գարունի» երգը` նոր գործիքավորմամբ (Կարեն Արզումանյան, Գիսանե Պալյան), որի երաժշտության հեղինակը հայրն է` Աշոտ Ռուշանյանը: Այս, ինչպես նաեւ մերօրյա երգարվեստի, ապագա ծրագրերի ու իր երգերում հայ գրականության լավագույն գոհարներին անդրադառնալու մասին էլ Վահագի հետ ծավալվեց «Իրավունքի» զրույցը:

 

«ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ ՄԸ ԳԱՐՈՒՆԻ» ԵՐԳԸ ՆՈՐՈՎԻ


-Շատերիս սիրելի «Կարմիր Ծաղիկ Մը Գարունի» երգն այսօր նորովի եք մատուցում, ինչը թվում էր, որ պետք է մեծ դժգոհության ալիք բարձրացնի, բայց մի քանի օրվա ընթացքում այն ռեկորդային դիտումներ ունեցավ:
- Երգը` ես ավելի քան համոզված էի, որ կընդունվի ու կսիրվի, սա Մեծարենցի կողմից ստեղծված այն խոսքերն են, որը շատերին է հարազատ ու ընկալելի: Սակայն, վստահ կարող եմ ասել, որ շատերն այս երգի մեջ բառերի իմաստն, ու նույնիսկ հենց բառերը սխալ են ընկալում: Մի օրինակ նշեմ` «Կարմիր ծաղիկ մը գարունի, արտու մը ինծի նվիրեցիր», բոլորը հասկանանում են` «արտում», բայց այստեղ «արտու մը» նշանակում է մի առավոտ… Ոմանք կարծում են, որ այստեղ խոսվում է անպատասխան սիրո մասին, բայց ընդհակառակը` խոսվում է իրական սիրո մասին:
- Հետաքրքիր է, եղե՞լ է որեւէ արձագանք ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի կողմից, ով Մեծարենցի նույն բառերով երգ ունի գրած:
- Ճիշտն ասած, չեմ լսել պարոն Ամիրխանյանի կողմից որեւէ արձագանք:


«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ՉԿԱ»


-Տերյան, Իսահակյան, Չարենց, Մեծարենց, Սեւակ… Այս մեծությունների ներաշխարհի մեջ մտնելն ու արդենիսկ սիրված բանաստեղծություններին նոր շունչ տալն արդյո՞ք չափազանց մեծ պատասխանատվություն չէ երիտասարդ ռոք երգիչ-երգահանի համար:
- Կարծում եմ` այստեղ պատասխանատվության հարց չկա, ինձ առաջադրանք չեն տվել, որ ես կատարեմ ու պատասխանատվություն կրեմ դրա համար: Ուղղակի, բանաստեղծություններն ընտրում եմ ինձ հարազատ այնպիսի թեմաներով, որը երբեւէ ապրել եմ, կամ շատ պատկերավոր պատկերացնում եմ բանաստեղծության միտքն ու ասելիքը: Ահա գաղտնիքը, իսկ թե որպես երգ դրանք ինչպես են ընկալվում իմ կատարմամբ` արդեն հանդիսատեսն ու ունկնդիրը թող դատի:
- Կա՞ն հայ անվանի բանաստեղծներ, որոնց դեռ ուսումնասիրում եք ու կհարստացնեք վերոնշյալ շարքը Ձեր նոր երգերով:
- Իհարկե կան, Իսահակյան, Համո Սահյան, Տերյան, Չարենց... դեռ շատ գործեր կան, որոնց ինչ-որ ժամանակ կանդրադառնամ: Մեր գրականությունը բավական հարուստ է, եւ կարծում եմ, որ գեղեցիկ երգեր դեռ շատ են ծնվելու:
- Ձեզ համար ո՞ւմ բանաստեղծություններն են ավելի հեշտ վերածվում երգերի:
- Հիմնականում երգացանկս հարուստ է Մեծարենցի բառերով գրված երգերով: Մեծարենցը հայ հանճարներից մեկն է, ինձ համար իր ոճի մեջ առաջինը:


«ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ ԲԻԶՆԵՍԻ ՈՒՂԻՆ»


-Կարելի՞ է ասել, որ որպես երգահան` պարզապես, չեք վստահում մերօրյա բանաստեղծներին կամ երգի բառեր գրելու գործում «վարպետացած» շոուբիզնեսյան դեմքերին:
- Այստեղ վստահելու հարց լինել չի կարող, բնականաբար, այդ մարդիկ գրում են ինչ-որ գումարի դիմաց, մեկ-մեկ լավ, մեկ-մեկ վատ, մեկ-մեկ ահավոր, երբեմն էլ շատ հաջողված: Բայց, ամեն դեպքում, միշտ ասել եմ ու կասե՛մ` պատվերով գրված կամ ստեղծված ոչինչ չի կարող արվեստ կոչվել, այն, ուղղակի, ժամանակավոր մի բան է: Համոզված եմ` այժմյան երգի բառեր գրողները, կամ հենց երգեր գրողների մեծ մասը շատ լավ աշխատանքներ կարող են ստեղծել, բայց նրանք ընտրել են բիզնեսի ուղին, իսկ այստեղ ուրիշ որակ է պահանջվում:


«ՏՂԱՆ ՊԵՏՔ Է ՄԵԾԱՆԱ ԱՌՆԱԿԱՆ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԵՎ ՀՈԳՈՎ ԶԻՆՎՈՐ»


-Հայկական ռազմահայրենասիրական օրորոցային, թերեւս միայն Ձեր երգացանկում կարելի է տեսնել: Վաղ չէ՞ օրորոցից սկսած զբաղվել երեխայի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ:
- Ըստ իս, դրանով պետք է զբաղվել արդեն նախքան երեխայի ծնվելը: Տղան պետք է մեծանա առնական, հայրենասեր եւ հոգով զինվոր, սա իմ կարծիքն է: Ցավում եմ, բայց հիմա շատ քչերն են նման ոգի դնում երեխայի մեջ: Նույնիսկ սպորտով զբաղվելն է հիմա անիմաստ բան դարձել նոր սերնդի ծնողների համար:

«ԵՐԲԵՔ ՈՉՆՉԻ ԴԵՄ ՉԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ»


-Այն ստեղծագործական աշխատանքով, որով զբաղվում եք, համարո՞ւմ եք պայքար ռաբիսի, անբովանդակ էստրադայի դեմ, թե՞ սա Ձեր մոլորակն է, որը թույլ չեք տալիս պղծել:
- Ավելի շատ 2-րդ տարբերակը, երբեք ոչնչի դեմ չեմ պայքարում, դա սխալ է: Ուղղակի, պետք է ստեղծես լավը, որը վատի կողքին աչքի կընկնի, ու վատը կխամրի: Բայց սրանով չեմ ասում, որ ռաբիսը վատն է, ո՛չ, ռաբիսի մեջ էլ կան լավ երգեր, հավատացեք այնպիսի երգեր, որ ես լսում ու նույնիսկ հավանում եմ: Վատը մուղամն է, ու թուրքական ելեւէջներով այստեղից այնտեղից «թխած» երգերը, որը երգ անվանելն ամոթ է: Մեր ազգին չի սազում նման էժանագին քայլեր անել, ինձ համար սա դավաճանության պես մի բան է:


«Ե՛Վ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ ԿԹՈՂԱՐԿԵՄ, Ե՛Վ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ ԿԼԻՆԻ»


-Ձեր ստեղծագործությունների սիրահարների բանակը, պարզապես, պահանջում է մենահամերգ: Ե՞րբ կլինի այն:
- Ոչինչ չեմ ուզում խոստանալ, բայց շատ շուտով ե՛ւ ձայնասկավառակ կթողարկեմ, ե՛ւ մենահամերգ կլինի: Սա որոշ չափով է ինձնից կախված, վստահ եմ գիտեք` ինչ դժվար եւ պատասխանատու աշխատանք է պահանջում համերգ կազմակերպելը:
- Բայց չե՞ք կարծում, որ ժամանակն է Մարզահամերգային համալիրը լցնել տերյանական, իսահակյանական, մեծարենցյան ու չարենցյան հնչյուններով:
- Վստահ չեմ, որ համալիրը կարող եմ լցնել (ծիծաղում է,- Հ.Ս.): Ա՛յ, Արամ Խաչատրյան համերգասրահը, երեւի…
- Ի՞նչ ստեղծագործական նորություններ սպասենք Ձեզնից առաջիկայում:
- Առաջիկայում տեսահոլովակ է սպասվում, եւ մի քանի նոր երգեր, այդ թվում «Անուրջներ երգը» նոր գործիքավորմամբ կներկայացնեմ: Նաեւ սպասվում է մի հետաքրքիր զուգերգ, բայց այդ ամենը հերթով կլինեն անակնկալների տեսքով:


 

Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=162460&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան