Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՉՎԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՉՎԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ

 

Մեր երկրում վերջերս հայտնված` «Նոր Հայաստան» կոչվող անհասկանալի ու կասկածելի կառույցի անվանման մեջ սխալ բառ կա: Ոչ, դա «նոր» բառը չէ, որովհետեւ այս շարժումն իսկապես նոր է, այլ «Հայաստան» բառն է, որովհետեւ անհասկանալի է, թե ի՞նչ գործ ունեն ընդհանրապես Հայաստանի հետ այդ շարժման պարագլուխները` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ժիրայր Սէֆիլյանը:

Նրանք երկուսն էլ ընդհանրապես Հայաստանում չեն մեծացել, Հայաստանում չեն դաստիարակվել, ապրել են արտերկրում, իսկ հիմա հանկարծ դարձան «հայրենիքի ցավով տառապող» եւ մեր ապագայի մասին են «մտահոգվում», նոր Հայաստան են ուզում կերտել` մոռանալով, որ իրենց հանրահավաքներին լավագույն դեպքում 20 հոգի է գալիս մասնակցելու, մնացած «մասնակիցները» ոստիկաններն ու լրագրողներն են: Եվ այս ողորմելի վիճակում հայտնվածները համառորեն շարունակում են իրենց ծիծաղելի դրության մեջ դնել եւ կրկին խոսել մեր ապագայի մասին, բարձրաձայնել երկրում իշխանությունը վերցնելու մասին իրենց անիրականանալի երազանքները:
Ընդամենը հիշեցնենք, որ նրանցից Րաֆֆին, ով ուներ ռեալ հնարավորություն 2013թ. երկրում փոփոխություններ անելու, վիժեցրեց ամբողջ շարժումը` ճանապարհի կեսից գնալով աղոթելու: Իսկ հիմա չունենալով նույնիսկ 2 տասնյակ համակիր` նորից մտել է հեղափոխականի եւ փրկչի կերպարի մեջ, ինչն առնվազն ծիծաղելի է: Անլուրջ ու անտրամաբանական են նաեւ Սէֆիլյանի բոլոր քայլերը: Բոլորին էլ պարզ է, որ դեկտեմբերի 6-ին ոչ մի ռեժիմ էլ նա չի կարող հեռացնել, ինչպես չկարողացավ ապրիլի 24-ին, հետեւաբար ակնհայտ է, որ նրա բուն նպատակն իրեն ֆինանսավորողներին գոհացնելն է: Հասարակ սխեմա է` եթե փողը վերցնում եւ ծախսում ես, պետք է նաեւ գործողությունների հաշվետվություն տաս: Ընդ որում, Սէֆիլյանն այնքան ագահ է, որ մի տեղից ստացած փողով չի բավարարվում եւ կողքից էլ Facebook սոցիալական ցանցում դրամահավաքի մասին հայտարարություն է տալիս:
Այս ամենը զարմանալի չէ, որովհետեւ այս մարդիկ Հայաստանի համար օտար են, եւ միայն օտարը կարող է փորձել նման «բիզնես-ծրագրեր» իրականացնել իր երկրում` վիճակն ապակայունացնելու եւ այդ երկրի ժողովրդին խաբելու հաշվին: Սա իսկապես որ օտարին բնորոշ մոտեցում է: Անհասկանալի է միայն մի բան` ո՞ւմ խաղն են տանում: Հաստատ իրենցը չէ, ի՞նչ են ուզում սրանք:
Ահա թե ինչ է իրենից ներկայացնում այս «Նոր Հայաստան» կոչված հակահայկական կառույցը:

«100-ամյակն առանց Ժիրայր Սէֆիլյանի» ֆեյսբուքյան էջ

https://iravunk.com/sim/?p=162455&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան