ԱԼԱՎԵՐԴՈՒ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՔԱՄՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ
Արխիվ 12-16
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՔԱՄՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ
Նոյեմբերի 12-ի սաստիկ քամու պատճառով Ալավերդիում մի շարք թաղամասեր հոսանքազրկվել էին: Քամին վնասել էր էլ.ցանցի ենթակայաններն ու հոսանքալարերը: Թե ինչ աշխատանքներ են տարվել վերոնշյալ վնասները վերացնելու ուղղությամբ, պարզեցինք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՅԻՑ, ով նախեւառաջ նշեց, որ այս հարցով աշխատանքային խումբ է ձեւավորվել ՀԿԵ-ի կողմից.
– Նոյեմբերի 12-ին Վանաձորի մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցած քամու հետեւանքով առաջացած վնասները, որոնք մեր ենթակառուցվածքի տակ են գտնվում, արդեն վերականգնել ենք: Ինչպես նաեւ նոյեմբերի 13-ին մենք առաջարկեցինք օգնություն ինչպես մարզպետին, այնպես էլ քաղաքապետին` միացյալ ուժերով վերականգնելու վնասները: Մեր կողմից ամբողջովին անվճար նյութեր են տրամադրել նրանց, իսկ այսօր արդեն մեր աշխատակիցների տներն ենք ստուգումներ իրականացնում: Եվ իհարկե պատրաստակամ ենք անհրաժեշտության դեպքում այն իրականացնել նաեւ Ալավերդու բնակիչների համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162451&l=am/