ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ. «ՃԻՇՏՆ ԱՍԱԾ, ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔ ՈՒՆԵՆՔ»
Արխիվ 12-16
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ. «ՃԻՇՏՆ ԱՍԱԾ, ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔ ՈՒՆԵՆՔ»
Օրերս լինելով Գյումրիում` «Իրավունքը» տեղի քաղաքապետ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ինչպիսի նախընտրական տրամադրություններ են տիրում սահմանադրական հանրաքվեից ընդամենը օրեր առաջ.
–Սովորական, ճիշտն ասած, ես ինչ-որ առանձնապես գնահատական չունեմ: Ամեն մարդ իր կարծիքն ունի, կգնան ընտրությունների` իրենց կարծիքը կասեն: Ես միանշանակ «այո»-ի կողմնակից եմ:
– Ամեն դեպքում, կարծիք կա ձեւավորված, թե Գյումրիում շատ են ընդդիմադիրները...
– Այո, ճիշտն ասած, ինչ-որ տեղ ընդդիմադիրի կեցվածք ունենք: Չգիտեմ` ինչն է պատճառը, բայց բոլորը մտածում են, թե գնան Գյումրի` այստեղ ժողովուրդը այլ տրամադրություններ ունի, այլ մենթալիտետ: Բայց այդպես չէ, այսօր ես` որպես քաղաքապետ, գտնում եմ, որ մեր շահերից է բխում «այո» ասելը, որովհետեւ տեղական ինքնակառավարման հետ կապված նոր օրենքներ, օրենքների փոփոխություններ կլինեն, որը հնարավորություն կտա ավելի շատ ֆինանսավորվել, ավելի շատ ուշադրության կենտրոնում լինել: Ինձ թվում է` «այո» ասելը ճիշտ է, քանի որ բարեփոխում է տեղի ունենում:
– Ի՞նչ արդյունք եք ակնկալում Գյումրիից` դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեից հետո:
- Չեմ կարող ասել. ինչպես ժողովուրդը գնաց քվեարկեց, այնպես էլ կլինի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162450&l=am/