ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԳՈՐԾԻ՞ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Արխիվ 12-16
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԳՈՐԾԻ՞ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Վերջին օրերին տեղի ունեցած աշխարհաքաղաքական գործընթացների եւ մասնավորապես «Իսլամական պետություն» կոչվող չարիքի դեմ տարվող պայքարի մասին «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցել ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԻ հետ.
–Եթե խոսել միջազգային առումով` նախ պետք է նշենք, որ, ինչպես գիտեք, Սիրիայում կատարվում են լուրջ հակաահաբեկչական գործողություններ` ռուսական ռազմատիեզերական ուժերի կողմից: Ռուսաստանի Դաշնությունը ուղղում է դիպուկ հարվածներ ԻԼԻՊ-ի օբյեկտների եւ ենթակառուցվածքների վրա: Կարծում եմ, որ այն օրինակը, որը ցույց տվեց Ռուսաստանն այս գործողությունների ընթացքում, կազդի նաեւ այլ երկրների որոշումների վրա: Եվ ըստ իս, սարերի հետեւում չէ այն օրը, որ Միացյալ Նահանգները ռուսական ուժերի հետ համակարգված կգործի Սիրիայում: Ահաբեկչության դեմ պայքարել կարելի է միայն համատեղ ջանքերով` այն չունի ո՛չ ազգություն, ո՛չ սահմաններ: Հետեւաբար, բոլոր երկրները պետք է ուս ուսի տան` համակարգելով իրենց գործողությունները, փոխանակվելով ունեցած տեղեկատվությամբ եւ տալով հզոր հարվածներ ԻԼԻՊ-ի դեմ, որպեսզի հասնեն այդ հանցագործ կազմակերպության ամբողջական ոչնչացմանը:
– Պարոն դեսպան, չե՞ք կարծում, որ ԱՄՆ-ն նախեւառաջ պետք է դադարի ֆինանսավորել ԻԼԻՊ-ին, հետո նոր խոսի միացյալ ուժերով ահաբեկիչների դեմ պայքարելու մասին:
– Շատ երկրներից է ֆինանսավորվում ԻԼԻՊ-ը եւ, ինչպես ասել է Վլադիմիր Վլադիմիրիչ Պուտինը, մենք տեղեկություն ունենք, որ նրանց ֆինանսավորում է 40 երկիր եւ, իհարկե, այդ ֆինանսական աղբյուրը փակելն այսօր կարեւորագույն խնդիր է: Եվ ինչպես գիտեք, օրերս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունվել է որոշում, որտեղ ասվում է, որ կարեւոր է կասեցնել այդ հանցագործ կազմակերպությունների բոլոր ֆինանսական աղբյուրները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162449&l=am/