ՀԻՄԱ ԷԼ ԵՎՐՈՊԱՆ Է «ԿԱՄ-ԿԱՄ»-Ի ԱՌԱՋ

Արխիվ 12-16

ՀԻՄԱ ԷԼ ԵՎՐՈՊԱՆ Է «ԿԱՄ-ԿԱՄ»-Ի ԱՌԱՋ

 

Եգիպտոսում ռուսական A321 եւ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքները շարունակում են զարգանալ միանգամայն կանխատեսելի ընթացքով: Մի կողմից՝ ռուսներն էականորեն սրել են Սիրիայում «Իսլամական պետությանն» ուղղված հարվածները, մյուս կողմից՝ Եվրոպայում փարիզյան ահաբեկչության առաջ բերած խուճապին այս օրերին արագ թափով գումարվում է ոչ թե միայն հակաահաբեկչական, այլեւ՝ հակաիսլամական տրամադրությունները:

ԲԵԼԳԻԱՅԻ ԵՎ ԵՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆ «ՕԿՈՒՊԱՑՎԵՑ»

Նկատենք նաեւ, որ եթե տարեսկզբին` փարիզյան նախկին ահաբեկչությունից՝ «Charlie Hebdo» ամսագրի խմբագրության վրա հարձակումից հետո եվրոպական պետությունների լիդերներն ու առաջին պլանում՝ կանցլեր Անգելա Մերկելն ու նախագահ Ֆրանսուա Օլանդը փորձում էին ամեն կերպ հանդարտեցնել Հին աշխարհամասում հակաիսլամիզմի ալիքը, ապա այս անգամ արդեն այդ արգելակներն էլ չկան: Ավելին՝ նույնիսկ դժվար է ասել, թե այդ ալիքի կասեցման ուղղությամբ եվրոպական լիդերներն ինչ գործուն միջոցներ ունեն, երբ այս օրերին Եվրոպան ահաբեկչության վտանգն ամեն վայրկյան սեփական մաշկի վրա է զգում. ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ ո՞ր մի եվրոպացին կպատկերացներ, որ Բելգիայի եւ Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում ¥որտեղ, չմոռանանք, որ նաեւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանն է տեղակայված¤ ահաբեկչական վտանգի ամենաբարձր մակարդակ կհայտարարվեր, քաղաքը «կօկուպացվեր» զորքերով, բնակչությունը կվախենար նույնիսկ փողոց դուրս գալ, տարբեր դեսպանատներ կդադարեցնեին գործունեությունը եւ այլն: Եվ, որ նույնիսկ այդքանից հետո չէին կարողանալու հայտնաբերել հիմնական որոնվողին՝ Փարիզի ահաբեկչությունների հիմնական կազմակերպիչ համարվող Սալահ Աբդեսլամին: Կամ, ո՞ր եվրոպացին անգամ մղձավանջային երազում կտեսներ, որ ահաբեկչությունից վախենալով՝ չեղյալ է համարվում Գերմանիա-Հոլանդիա հավաքականների ֆուտբոլային խաղը, այն էլ, երբ մարզադաշտ էր ցանկանում այցելել տիկին Մերկելը: Եվ դրանից հետո գերմանական ¥ու եվրոպական ցանկացած այլ պետության¤ հատուկ ծառայությունները, ավելին ասենք՝ պետական անվտանգության ողջ համակարգը դրանից հետո ինչ անճարի տեսք են ստանում մինչեւիսկ գերմանական հանրության աչքերում, երբ այդ քայլով պարզապես խոստովանում են, որ մարդկանց եւ նույնիսկ՝ Կանցլերի անվտանգությունն ապահովելու համար մի բուռ ահաբեկիչներին կանխել չկարողանալով՝ ստիպված են ֆուտբոլային խաղերը՝ զանգվածային միջոցառումները չեղյալ համարել: Կամ՝ ո՞ւր է ՆԱՏՕ-ի խոստացած անվտանգությունը: Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ վերջին օրերին, մասնավորապես Գերմանիայում այս հարցադրումն էլ է մտել առաջին պլան. նման անվտանգության համա՞ր է գերմանական շարքային հարկատուն կլորիկ գումար վճարում, ո՞ւր են գնում այդ փողերը եւ այլն: Այսքանից հետո, հասկանալի է, որ մասնավորապես տիկին Մերկելը` գնալով տեմպ հավաքող հակաիսլամական հիստերիան կանխելու քայլեր գրեթե չունի: Եվ դրանից հետո. չեն կարողանում անգամ մի Սալահ Աբդեսլամի բռնել, մինչդեռ Եվրոպայում քանի՞ նման աբդեսլամիներ կան, արդյունքում՝ ի՞նչ վիճակի կհասնի ամեն անկյունից պայթյունի սպասող շարքային եվրոպացին: Մի խոսքով, այս տեմպերով շարունակվելու դեպքում, թե մեկ-երկու ամսից ներեվրոպական այս աճող հակամարտությունն ինչի կհանգեցնի, նույնիսկ դժվար է պատկերացնել: Եվ այստեղ շատ բան կախված է մեկ հարցից՝ ի՞նչ ընթացք կստանան Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները: Նկատի ունենք, որ ուր որ է՝ կլրանա ՌԴ-ի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների վերջնաժամկետը, եւ հենց դա էլ կդառնա այն հստակ ինդիկատորը, թե ուր են գնում Եվրոպա-ՌԴ, ասենք նաեւ՝ Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունները:

Եվրամիութենական որոշ պաշտոնյաներ, ճիշտ է, արդեն արտահայտվել են պատժամիջոցների երկարացման օգտին, ինչը սպասելի էր, հաշվի առնելով, որ նման մեսիջներ մի գլուխ Վաշինգտոնից էլ է ստացվում: Բայց բոլորովին այլ հարց է, թե եվրոպական երկրներն ու մասնավորապես՝ Գերմանիան եւ Ֆրանսիան ինչ կերպ կվարվեն: Պատժամիջոցները, չմոռանաք, կապված են Ուկրաինայի հետ, եւ ասել, թե այս խառը օրերին Եվրոպայում որեւէ մեկին ուկրաինական այդ խաղը հետաքրքրում է, միամտություն կլիներ: Ավելին. եթե հանկարծ այս ամենի հետ մեկտեղ՝ նորից պատերազմական ուղղությամբ սրվի ուկրաինական իրավիճակը, ապա Եվրոպան հազիվ թե կարողանա մարսել այդ նոր «պայթյունը»: Ընդ որում, ինչքան էլ, որ ԱՄՆ-ը վերջին ժամանակներս ռազմատեխնիկա է կուտակում Արեւելյան Եվրոպայում, դա հազիվ թե հանգստացնի ամերիկյան անվտանգության երաշխիքներն այս պահին սեփական մաշկի վրա զգացող Ֆրանսիային կամ Գերմանիային:

ԵՎՐՈՊԱՆ՝ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ

Մյուս կողմից էլ, եթե Վաշինգտոնը որոշի, որ ուկրաինական պատերազմը պետք է սկսվի, Բեռլինն ու Փարիզը հազիվ թե այն կանխելու տարբերակներ ունենան: Ճիշտ է, վերջին օրերին Դոնբասի սահմաններին նորից ակտիվ կրակոցներ լսվում են, որը նույնիսկ պատերազմի վերսկսման մեսիջ կարելի է համարել: Բայց ավելի շատ այդ ամենը նման է բլեֆի: Նախ՝ այս պահին ռազմական գործողությունների որեւէ լուրջ ռեսուրս դեֆոլտի շեմին կանգնած Ուկրաինան չունի: Բայց ամենակարեւորը՝ նոր պատերազմի դեպքում մեծ է հավանականությունը, որ Դոնբասի զորքերը կարող են մինչեւ Կիեւ հասնել, եւ Վաշինգտոնի համար ամենավատն այն է, որ Բեռլինն ու Փարիզը կարող են «տակից» դա միայն ողջունել: Իսկ առանց այդ նոր ուկրաինական պատերազմի՝ կասկածի տակ է հակառուսական պատժամիջոցների երկարացման հարցը. բավական է ԵՄ 28 անդամներից մեկը դեմ քվեարկի, որ պատժամիջոցները չերկարացվեն եւ մեխանիկորեն չեղյալ համարվեն:
Թե որ հունով կզարգանա ՌԴ-Եվրոպա հարաբերությունները, թերեւս էլի կախված է Սիրիայից: Նախօերին ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրի գլխավորած նավատորմը հասավ Սիրիական ափերին եւ երեկվանից աստիճանաբար ներգրավվում է ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների մեջ: Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինը խոսում էր ԻՊ-ին ուղղված հարվածները դաշնակցային սկզբունքով իրականացնելու մասին, եւ այս նախնական փուլում ռուս եւ ֆրանսիացի ծովայիններն առնվազն փորձում են այդ մոտեցմամբ առաջ շարժվել: Բայց դա նաեւ քաղաքական դաշինքի կվերածվի՞...
Այս օրերին նախագահ Օլանդը մեկնում է Վաշինգտոն, որտեղից էլ նոյեմբերի 26-ին՝ Մոսկվա: Այսպիսով՝ Օլանդը դեռ փորձում է ոչ միայն սեփական հարաբերությունները, այլեւ գոնե հակաահաբեկչական հարթությունում եւ, մասնավորապես, Սիրիայում ինչ-որ կերպ բալանսավորել նաեւ Կրեմլի եւ Սպիտակ տան գործողությունները: Առաջ չընկնենք ենթադրելով, թե դրանից ինչ կստացվի, նաեւ հաշվի առնելով ռուսներին ուղղված արեւմտյան այն անթաքույց մեսիջները, որ պատրաստ են Սիրիան փոխանակել Ուկրաինայով: Եվ նկատենք, որ մինչ Օլանդի հետ հանդիպումը` երեկ Վ.Պուտինը Իրանում էր: Արեւմտյան վերլուծաբաններն այս օրերին մի գլուխ կանխատեսումներ են հնչեցնում, որ ռուս-պարսկական հարաբերությունները ճգնաժամի շեմին են: Բայց ահա Ուկրաինան Սիրիայով փոխանակելու տարբերակին, անկախ նրանից, թե դա ինչքանով է լուրջ, Թեհրանը հազիվ թե պատշաճ ուշադրություն չդարձնի: Իսկ նման տարբերակն իսպառ բացառելու Իրանը, թերեւս, պատրաստակամ է լինելու ռուսների հետ ունեցած որոշ կնճռոտ հարցերում դիրքորոշման մեղմացման գնալ: Մյուս կողմից՝ ներկայումս ակնհայտորեն ամենեւին էլ լավագույն օրերը չեն ապրում ռուս-թուրքական հարաբերությունները: Նկատենք նաեւ, որ ՌԴ-ն այս ընթացքում ոչ միայն Անկարային ուղղակիորեն մեղադրեց ԻՊ-ից նավթ գնելու, այսինքն՝ ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ, այլեւ ծանր հարված հասցրեց Թուրքիայի համար ակնհայտորեն շահութաբեր այդ բիզնեսին՝ սկսելով ոչնչացնել նավթային օբյեկտներն ու տեղափոխող բեռնատարները: Ավելին. Միջերկրական ծովից ԻՊ-ի ուղղությամբ արձակված որոշ հրթիռներ անցան թուրքական երկնքով, ռուսական ստրատեգիական ավիացիան եւս Թուրքիային բավականին մոտ է թռչում, եւ այդ իրավիճակը չի կարող Անկարային չմտահոգել: Սակայն այս ամենը հուշում է նաեւ, որ Թուրքիայի եւ Իրանի միջեւ ռուսների շեշտադրումը երբեմնի հավասարակշիռ վիճակից ակնհայտորեն ուղղվում է Թեհրանի ուղղությամբ: Իսկ դա էլ նշանակում է, որ ոչ միայն Թեհրանը, այլեւ Մոսկվան երկկողմ այդ կնճիռների հարցում ընդառաջ գնալու խնդիր ունի: Արդյունքում՝ Վ. Պուտինի այս այցի ընթացքում, թերեւս, կոնկրետ լուծումներ կլինեն. համենայնդեպս՝ վերջին ժամանակներս Իրանից մինչեւիսկ ԵՏՄ-ին անդամակցելու ուղղությամբ հայտարարություններ են լսվում: Իսկ նման ռազմավարական հեռանկարներ ունենալով՝ որ Մերձավոր Արեւելքում այդ կերպ դիրքերն ամրապնդելով՝ Ուկրաինան Սիրիայով փոխանակելու, եւ այդ կարգի ամեն մի այլ մեսիջ Կրեմլում հազիվ թե լուրջ ընդունեն:
Այսպիսով՝ կհաջողվի՞ Օլանդին ինչ-որ կերպ համահարթեցնել Կրեմլի եւ Սպիտակ տան ռազմավարական ծրագրերը. հազիվ թե: Արդյունքում՝ նրան արդեն Մոսկվայում, թերեւս կմնա միայն հստակեցում մտցնել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների հարցով՝ անշուշտ հաշվի առնելով, որ Վաշինգտոնի հետ ունեցած իր լավագույն հարաբերությունների պարագայում անգամ Ֆրանսիան երկու խոշոր ահաբեկչական հարձակման ենթարկվեց, որից հետո իր անձնական-քաղաքական կարիերան էլ մազից է կախված:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=162448&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան