«ԱՅՈ»-ի շտաբի պետ « 22 հազար սիսանցի ընտրողներից ամենաքիչը` 12 հազարը կմասնակցի Սահմանադրական բարե

Արխիվ 12-16

«ԱՅՈ»-ի շտաբի պետ. «22 հազար սիսանցի

ընտրողներից ամենաքիչը` 12 հազարը կմասնակցի

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին»


 

«Սիսանում ունենք մոտ 900 ՀՀԿ-ական, հանդիպումներ ենք ունեցել բոլոր ակտիվ, ինչու չէ նաեւ պասիվ ՀՀԿ-ականների հետ, ովքեր էլ դարձել են մեր քարոզիչները ամբողջ տարածքում: Քննարկումներ ենք արել նաեւ «Ոչ» -ի կողմնակիցների հետ: Սիսիանի տարածաշրջանում կա մոտ 22 հազար ընտրող, կարծում եմ 22 հազար ընտրողներից ամենաքիչը 12 հազարը կմասնակցի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընտրություններին: Ինչ վերաբերում է իրազեկվածությանը, ապա կարծում եմ` չնայած քարոզարշավ դեռ նոր է սկսել, բայց սիսիանցիները արդեն իսկ իրազեկված են նոր բարեփոխումներին»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով սիսանցիների իրազեկվածությանը հանրաքվեի վերաբերյալ, ասաց Սիսիանի «Այո» քարոզչական շտաբի պետ ՋԻՎԱՆ ՄԱՉԳԱՐՅԱՆԸ:

Պարոն Մարգարյանը վստահ է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո կլուծվեն նաեւ սիսիանցիների խնդիրները.

«Եթե հասարակությունը զարգանում է դինամիկորեն, իսկ եթե հասարակության զարգացմանը զուգընթաց քաղաքական փոփոխություններ չեն կատարվում, այն գնում է կործանման: Իսկ այս դեպքում` նոր Սահմանադրությամբ գնում ենք հստակ զարգացման: Վստահ եմ, որ սահմանադրության ընդունումից հետո կլուծվեն նաեւ սիսիանցիներին մտահոգող բոլոր հիմնախնդիրները»:

«Մարզպետը հայտարարել է ընտրողների նկատմամբ չօգտագործվի վարչական որեւէ ռեսուրս»


Շտաբի պետը միանշանակ բացառեց նաեւ շրջանառվող այն լուրերը, թե մարզում` մասնավորապես Սիսիան համայնքում Սյունիքի մարզպետի կողմից ճնշումներ են իրականացվում.

«Բնական եմ համարում, որ Սյունիքի մարզը միշտ ուշադրության կենտրոնում է, քանի որ մեր մարզը պատմության մեջ երբեւէ զերծ չի մնացել քաղաքական իրադարձություններից, եւ այն, որ Սյունիքը անընդհատ լրատվության ուշադրության կենտրոնում է, դա չի նշանակում, որ դա կապված է մարզպետի հետ, բնական է, որ մարզպետը իր մարզը լավ առումով միշտ քննարկումների, ուշադրության կենտրոնում է պահում: Ինչ վերաբերում է մարզպետի կողմից ընտրողների նկատմամբ ճնշումներին, ապա կարող եմ հավաստիացնել, որ մեր մարզում չկա նման բան: Տեսեք, ես շտաբի պետն եմ` մարզպետը հանրաքվեի հետ կապված ընդամենը երեք անգամ է եկել Սիսիան, հանդիպել է ակտիվ քաղաքացիների հետ, որոնց թվում եղել են նաեւ "Ոչ"-ի կողմնակիցներ, ինձ չի թվում, որ հանդիպումներով մարզպետը իր լիազորություններից դուրս որեւէ բացասական բան է անում: Ընդհակառակը, մարզպետը ինքն է առաջին հանդիպման ժամանակ հայտարարել, որ ընտրողների նկատմամբ որեւէ ճնշում չգործադրվի եւ չօգտագործվի վարչական որեւէ ռեսուրս: Մենք հենց այդ կերպ էլ վարվում ենք, որովհետեւ շատ լավ գիտակցում ենք` ինչքան էլ մարդուն ճնշենք, եթե մարդը չուզենա քվեարկի "Այո", ինչ էլ անես էդ մարդը հակառակը չի անի: Մեզ մոտ ճնշումներ չկան, մենք զբաղված ենք քարոզարշավով»:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=162446&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան