ՀԱՅ ԲԵՄԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԲԵՄԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ


ԽՍՀՄ եւ  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, սիրված դերսանուհի  87-ամյա  ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆՆ այլեւս մեզ հետ չէ: Դերասանուհին այսօր առավոտյան կնքեց իր մահկանացուն, մեզ թողնելով իր կերտած դերերն ու բազում կերպարներ: Երիտասարդական հոգու ավյունով  հայ բեմի թագուհին շուրջ վեց տասնամյակից ավելի  իր խոսքով ու խաղով  շարունակում էր հիացնել իր հանդիսատեսին: Նա ամենեւին էլ չէր համարում, որ արդեն 87 տարեկան է, այլ ընդունում էր 65 տարին, երբ որպես դերասանուհի վերածնվեց Գյումրու թատրոնի բեմում:

Եթե ընդամենը մի քանի տարի առաջ տաղանդաշատ դերասանուհին երկրից  դժգոհ ու նեղացած էր եւ նույնիսկ մեզ հետ զրույցներից մեկում՝ մայիսի 1-ը տոնելու գաղափարից վրդովված, նշել էր, թե. «Ի՞նչ անենք, որ աշխատավորության տոնն է, հիմա ոչ մեկն էլ չի աշխատում: Ինձ չի հետաքրքրում», ապա կյանքի վերջին տարիներին նա երջանիկ էր ու գնահատված: Համենայնդեպս, երկու տարի առաջ, իր 85-ամյա հոբելյանական երեկոյին բեմից այդպես արտահայտվեց. «Երախտապարտ եմ Ձեզ, ես գուցե ունեմ այդ իրավունքը ասելու՝ իմ սիրելի՛ ժողովուրդ: Իմ սիրելի՛ հանդիսատես, ես երջանիկ մարդ եմ: Երջանիկ եմ, որովհետեւ նախեւառաջ 65 տարի բեմում եմ եղել: Դա շատ հազվադեպ բան է ու ոչ բոլորին է տրվում: Երջանիկ եմ, որովհետեւ ունեցել եմ լավ ամուսին, երջանիկ եմ, որովհետեւ ունեմ երեխաներ եւ նաեւ ունեմ ծոռներ, ուրեմն՝ դժգոհելու իրավունք չունեմ: Մանր-մունր բաներ կան, որոնց վրայով անցնում եմ, որովհետեւ գերիշխողը Ձեր սերն է: Ամեն րոպե ես դա զգում եմ: Մեր այս ժամանակներում, որտեղ արվեստն, անշուշտ , ստորադասված է ինչ-որ չափով, դուք ինձ չեք մոռանում, նշանակում է` սերը Ձեր մեջ դեպի իսկական արվեստը դեռ կա ու  ոչ միայն ինձ, այլ նաեւ անցյալի մեծ դերասաններին չեք մոռանում: Ես դրանով եւս երջանիկ եմ: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ խոնարհվում եմ ձեր առաջ»:

Ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Եղել է դերասան, թատերագետ Գեւորգ Աբաջյանի կինը: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում: 1947թ. ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա եւ նույն թվականից խաղացել է թատրոնում: 1958թ-ից տեղափոխվել է Երեւանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն: Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում` Շիրվանզադեի «Պատվի համար»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»` Ռանեւսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»` Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»` Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»` Իշխանուհի եւ այլն: Խաղացել է նաեւ արեւմտահայ դերերում` «Պաղդասար Աղբար»` Անույշ եւ այլն: Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» եւ այլ ֆիլմերում: Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն: 1958թ-ից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ` եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից: 1985թ. հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի: Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր: 1965թ. արժանացել է ՀԽՍՀ, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1995թ. պարգեւատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001թ.` Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

 

«Իրավունք» թերթը ցավակցում է մեծն արտիստի խաղընկերներին, մտերիմներին հարազատներին ու դերասանուհու արվեստը գնահատող հանրությանը:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162445&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան