Սինայի անապատում գտնվող լքված կինոթատրոնն ու նրա հետաքրքիր պատմությունը. (լուսանկարներ)
Արխիվ 12-16
Սինայի անապատում գտնվող լքված կինոթատրոնն ու նրա հետաքրքիր պատմությունը. (լուսանկարներ)
Տարօրինակ ու հետաքրքիր կինոթատրոն անապատի մեջտեղում։ Այս հազվադեպ լուսանկարներն արվել է լուսանկարիչ Կաուպո Կիկկասի կողմից։ Լուսանկարիչը նկարել է Սինայի թերակղզու անապատում գտնվող հետաքրքիր կինոթատրոնը։ Սակայն այս թատրոնի պատմությունն ավելի հետաքրքիր է։
Ինչպես նշում է Կիկկասը, 13 տարի առաջ Փարիզում ապրող մի ֆրանսիացի, ով այցելել էր Սինայի թերակղզի հանկարծ ցանկացել է իր ընկերների հետ ֆիլմ դիտել։ Եվ այդ ժամանակ էլ նրա մոտ առաջացել է անապատում կինոթատրոն հիմնելու միտքը։
Ֆրանսիացին վերադառնում է Փարիզ, հավաքում անհրաժեշտ ֆինանսական միջոցները և վերադառնում Կահիրե։ Այստեղ նա գնում է ֆիլմի ցուցարության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները։Ամեն ինչ պատրաստ էր պրեմիերայի համար։
Սակայն տեղական իշխանություններին այնքան էլ դուր չի գալիս ֆրանսիացու գաղափարը և «մեծ շոուի» գիշերն ամեն ինչ խաթարվում է՝ ներառյալ ֆիլմի ցուցադրման համար նախատեսված գեներատորի աշխատանքը։
Այդ օրվանից ի վեր, այս կինոթատրոնում որևէ ֆիլմ այդպես էլ չցուցադրվեց։ Սակայն այս կինոթատրոնը դեռևս սպասում է այն մարդուն, ում մտքով կարող է անցնել անապատում կինոթատրոն ունենալու մտահղացումը։