ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացրել է ամբողջ աշխարհում ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակի մասին
Արխիվ 12-16
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացրել է ամբողջ աշխարհում ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակի մասին
ԱՄՆ վարչակազմն իր քաղաքացիներին զգուշացրել է ամբողջ աշխարհում ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակի մասին:
ԱՄՆ պետքարտուղարությունը նոյեմբերի 23-ին հայտարարել է, որ այդ մասին են վկայում վերջին օրերի ահաբեկչությունները Ֆրանսիայում, Դանիայում, Նիգերիայում, Թուրքիայում, Մալիում, ինչպես նաեւ Եգիպտոսում ռուսական օդանավի պայթյունը, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Առկա տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ «Իսլամական պետություն», «Ալ Կաիդա», «Բոկո Հարամ» եւ այլ ահաբեկչական խմբավորումները, նախկինի պես ահաբեկչական հարձակումներ են պլանավորում տարբեր տարածաշրջաններում»,-նշել է ԱՄՆ արտաքին գերատեսչությունը:
ԱՄՆ պետքարտուղարությունում չեն նշել կոնկրետ սպառնալիքներ կամ աշխարհի առավել վտանգավոր տարածաշրջանները, սակայն խորհուրդ են տվել ԱՄՆ քաղաքացիներին շատ ուշադիր լինել արտերկիր կատարելիք ցանկացած ուղևորության ժամանակ: Պետքարտուղարությունում հայտարարել են, որ ներկայիս նախազգուշացումն ուժի մեջ կմնա մինչեւ 2016թ. փետրվարի 24-ը։
https://iravunk.com/sim/?p=162442&l=am/