ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ
Արխիվ 12-16
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-27-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Պատվիրակության կազմում կլինեն ԱԺ Գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, Հայկ Բաբուխանյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգում հայկական պատվիրակությունը կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի եւ 43-րդ լիագումար նիստերի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի 8-րդ լիագումար նիստերի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ին առընթեր փորձագիտախորհրդատվական եւ տեղեկատվական-վերլուծական, իրավական կենտրոնների նիստերի աշխատանքներին։
https://iravunk.com/sim/?p=162441&l=am/