ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ԻՆՁ ՈՒ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԿՌՎԱՑՆ

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ԻՆՁ ՈՒ ՌՈՒԲԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԿՌՎԱՑՆԵԼ»

 

 

Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Իրավունք»-ին  ասել էր, որ  իշխանությունն է մեղավոր «ժառանգություն» խմբակցության քանդման, ինչպես նաեւ Ռուբեն Հակոբյանի խմբակցության ղեկավարի պաշտոնը լքելու համար: Ռուբեն Հակոբյանը, սակայն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ ով ով, բայց Արմեն Մարտիրոսյանը գիտի` ինչու է նա դուրս եկել «Ժառանգություն»-ից եւ չի կարծում`Արմեն Մարտիրոսյանը  նման անպատասխանատու  եւ հիմնազուրկ հայտարարություն աներ: «Իրավունք»-ը կրկին կապ հաստատեց Արմեն Մարտիրոսյանի հետ, հասկանալու, թե ինչպե՞ս նա կմեկնաբանի Ռուբեն Հակոբյանի այս հայտարարությունը: «Որեւէ հակադարձում չեմ անելու: Ես նաեւ ասել եմ, որ խոսել եմ  Ռուբեն Հակոբյանի հետ, սակայն անձնական զրույցները չեմ մեկնաբանում»,- ասաց նախկին օրենսդիրը:

-Այդ դեպքում մենք գուցե ընկալենք ձեր հայտարարությունը այսպես` Արմեն Մարտիրոսյանն արել է հիմնազուրկ եւ անպատասխանատու հայտարարությո՞ւն:

- Ինչպես ուզում եք ընկալեք:

- Օրեր առաջ մեզ նաեւ ասել էիք, որ քաղաքագետները ժամանակի ընթացքում կվերլուծեն այն, ինչ կատարվեց «Ժառանգություն» խմբակցության հետ, ինչպես նաեւ կանդրադառնան Ռուբեն Հակոբյանի` կուսակցությունից ու խմբակցությունից դուրս գալու որոշմանը: Ինչո՞ւ դուք չեք վերլուծում կատարվածը, չեք բացում փակագծերը:

- Ես քաղաքական գործիչ եմ, քաղաքական գործընթացների եմ ետեւում: Մնացածը փորձագետները թող ասեն, ինչպես է լինում, որ  իշխանությունը քայքայում է կուսակցություններին: Եվ սա առաջին դեպքը չէ:

- Բայց տեղի ունեցածը քաղաքական գործընթաց է եւ անմիջապես առնչվում է  «Ժառանգությանը»...

- Քանի որ Ռուբեն Հակոբյանի հետ եղել են եւ կան անձնական շփումներ, ուստի իմ խոսքը նույնն է` ժամանակի ընթացքում քաղաքագետները կվերլուծեն դա: Այսուհետ որքան ուզեք կռվացնենք Ռուբեն Հակոբյանի հետ, իրար հետ չենք կռվելու, որովհետեւ չեմ ավելացնելու ավելին, քան ասել եմ: Կարծում եմ` նույնը Ռուբեն Հակոբյանը, չի ավելացնելու ավելին, քան ասել է:

- Փաստորեն, Ռուբեն Հակոբյանը հեռացավ «Ժառանգություն»-ից, եւ մեղավոր է իշխանությո՞ւնը:

- Միանշանակ: Ոչ միայն Ռուբեն Հակոբյանի, այլեւ ընդդիմադիր կուսակցությունների հետ կապված:

ՀԳ. Ինչպես կասեր ժողովուրդը «արտը խախուտ մահանան կարկուտ»: Եթե կոնկրետ «Ժռանգության» լիդերը տեւական ժամանակ է չի մասնակցում եւ որեւէ լումա չունի, անտեսում է մեր երկրում տեղի ունեցող քաղաքական կարեւոր իրադարձությունները, ո՞վ է մեղավոր, էլի իշխանությո՞ւնը, թե՞ սեփական անկարողությունը արդարացնելու լավ տարբերակ եք մտածել` մեղավորներին այս ու այն կողմ փնտրելով:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

https://iravunk.com/sim/?p=162438&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան