ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «ՈՎ ՈՎ, ԲԱՅՑ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԳԻՏԻ, ԻՆՉՈՒ ԴՈՒՐՍ ԵԿԱ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ»»
Արխիվ 12-16
ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «ՈՎ ՈՎ, ԲԱՅՑ ԱՐՄԵՆ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԳԻՏԻ, ԻՆՉՈՒ ԴՈՒՐՍ ԵԿԱ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ»»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Իրավունք»-ի հետ զրույցում ասել էր, որ իշխանությունը քանդեց «Ժառանգություն» խմբակցությունը: Ավելին`Ի պատասխան մեր հարցին`ի՞նչ կապ ունի իշխանությունը, որ Ռուբեն Հակոբյանը դադարեցրեց իր անդամակցությունը «Ժառանգությանը» եւ հրաժարվեց խմբակցությունը ղեկավարելուց: «Բնականաբար, ժամանակը կգա, եւ քաղաքագետները կվերլուծեն դա»,- ասել էր կուսակցության փոխնախագահը:
Այսօր «Իրավունք»-ը Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց` իշխանությունը որեւէ կապ ունի՞ իր որոշման հետ, ըստ որի`նա հրաժարվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից ու դուրս եկավ կուսակցությունից: Պրն Հակոբյանն ասաց, որ Արմեն Մարտիրոսյանին համարում է պարկեշտ ու պատասխանատու անձնավորություն, հետեւաբար իրեն չի թվում, որ Արմեն Մարտիրոսյանը նման անպատասխանատու ու հիմնազուրկ միտք հայտնած լինի: «Երեւի իրար լավ չեք հասկացել»,- ասաց պատգամավորը:
Հիշեցրինք Ռուբեն Հակոբյանին` խնդրել էինք Արմեն Մարտիրոսյանին բացել փակագծերը, քաղաքագետների փոխարեն վերլուծել, մինչդեռ նա հրաժարվել էր: «Ես կարծում եմ` ով ով, բայց Արմեն Մարտիրոսյանը գիտի, ինչու է այդպես եղել: Խորհուրդ կտամ մեկ անգամ էլ լսել (նկատի ունի ձայնագրությունը-խմբ.), գուցե իրար լավ չեք հասկացել»,- եզրափակեց պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ