Թեւան Պողոսյանն առաջարկում է աղջիկներին զորակոչել բանակ
Արխիվ 12-16
Թեւան Պողոսյանն առաջարկում է աղջիկներին զորակոչել բանակ
Աղջիկները ևս պետք է ծառայեն հայոց բանակում՝ Իսրայելի օրինակով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ազգային ժողովում «ՀՀ-ում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, փոխանցում է news.am-ը:
Նա անդրադարձել է նախազորակոչային պարտադիր բուժզննումներին՝ նկատելով, որ այդ ոլորտում կան թերություններ: Թ. Պողոսյանը նաեւ առաջարկել է դպրոցում նախազորակոչային պարտադիր պատրաստություն առարկայի ուսուցման շրջանակներում աշակերտներին ոչ թե մի քանի անգամ ավտոմատ ցույց տալ կամ տանել ինչ-որ զորամաս, այլ՝ տանել սահման:
https://iravunk.com/sim/?p=162434&l=am/