ՍՅՈՒՆԵՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՋՈՐԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՆ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԿԱԽՎԱԾ
Արխիվ 12-16
ՍՅՈՒՆԵՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՋՈՐԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՆ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԿԱԽՎԱԾ
Մեծամասնական ընտրակարգով ընտրված սյունեցի պատգամավոր Հայկ Գրիգորյանը մտավախություն չունի, որ հաջորդ խորհրդարանում գուցե չլինի: «Ես ընտրվել եմ հինգ տարով կատարելու իմ պարտականությունները: Բայց դա չի նշանակում, որ շարունակական գործընթաց պետք է լինի պատգամավոր լինելը»,- ասաց պրն Գրիգորյանն «Իրավունք»-ի հետ զրույցում:
Օրենսդիրը դեռ չգիտի`կցանկանա՞ լինել հաջորդ խորհրդարանում. «Իմ ցանկություններն ինձ թողեք»:
Ի դեպ, մեծամասնական ընտրակարգով ըտրված պատգամավորն ընտրողների հետ դեռ չի հանդիպել զբաղվածության պատճառով`երեք օր առաջ է վերադարձել Չինաստանից, որտեղ մեկնել էր ՀՀԿ-ի պատվիրակության հետ: Հայկ Գրիգորյանը վաղվանից է սկսելու հանդիպել ընտրողների հետ, քարոզելու նոր սահմանադրությունը:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162433&l=am/