ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ. «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԿԼԻՆԵՄ, ՉԵՄ ԼԻՆԻ, ԴԱ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ»

Արխիվ 12-16

ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ. «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԿԼԻՆԵՄ,

ՉԵՄ ԼԻՆԻ, ԴԱ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ»

 

ՀՀԿ պատգամավոր Գարեգին Նուշիկյանն «Իրավունք»-ի հետ զրույցում դժվարացավ ասել` մոտավորապես քանի հանդիպում է ունեցել իր ընտրատարածքի ընտրողների հետ` նոր սահմանադրության քարոզելու համար. « Աշխատանքներ տարվում են, հանդիպումներն ընտրողների հետ լինում են, որոնք, սակայն պայմանավորված չեն միայն  նոր սահմանադրության քարոզարշավով»:

Ընտրողների տրամադրվածությունը Նուշիկյանի ընտրատարածքում տարբեր են`«այո» եւ «ոչ» ասողներ էլ կան: ««Այո»-ն գերակշռում է, սակայն ընտրությունների օրը կերեւա, քանի որ հանդիպումների ընթացքում չգիտեմ` քաղաքացիները որքանով են անկեղծ»,- ասաց ՀՀԿ գործիչը:

Ինչո՞ւ պետք է քաղաքացին «այո» ասի նոր սահմանադրությանը: «Իսկ ինչո՞ւ «ոչ» ասի»,- հարցին հարցով պատասխանեց գործարար պատգամավորը:

«Ըստ «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչների` ժողովրդի սոցիալական վիճակը ծանր է, եւ նոր սահմանադրության ընդունումից հետո չի բարելավվելու նոր սահմանադրությամբ»,- ասացինք մեր զրուցակցին:

Գարեգին Նուշիկյանի կարծիքվ Սահմանադրւթյան ընդունումը հանրության սոցիալական վիճակ հետ անմիջականորեն կապ չունի, դա ավելի հեռու գնացող տարիների ծրագիր է:  «Հանրությունը պիտի հետաքրքրվի սահմանադրական բարեփոխումներով, քանի որ փոխվում է կառավարման համակարգը: Իսկ հանրության կենսամակարդակը  երկրի ճիշտ կառավարումից է կախված»,- ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Ի՞նչ երաշխիք է տալիս օրենսդիր մարմնի ներկայացուցիչն իր ընտրողներին, որ նոր սահմանադրությունը թղթի վրա չի մնա, ինչպես գործողը: Մեր զրուցակիցը ոչ մի երաշխիք չտվեց, ապա ասաց. «Ինչի՞ պետք  է թղթի վրա մնա»:

- Շատերը գտնում են, որ գործող սահմանադրությունը եւս թղթի վրա է մնացել:

- Բայց ով է ասել, որ սա թղթի վրա է մնացել: Բա մենք  ինչով ենք ապրում:

- Ընդդիմախոսները պնդում են` պատերազմող երկրին պետք է կիսանախագահական, ոչ թե կառավարման խորհրդարանական մոդել:

- Ժամանակը ցույց կտա, բայց առավելություն կա նոր սահմանադրությամբ պատասխանատվությունը մեկ մարդուց  անցնում է մի քանի մարդու: Իսկ ավելի շատ մարդկանց ճնշելն ավելի դժվար է, քան մեկին:

- Նոր սահմանադրությամբ պատգամավորների թիվը նախատեսված է առնվազն 101, Մտավախություն չունե՞ք, որ  հաջորդ խորհրդարանում չեք  լինի:

- Բացարձակ: ԱԺ-ն իմ անձով չի սկսվել եւ իմ անձով չի վերջանում: Կլինեմ, թե չեմ լինի, կարեւոր չէ: Երկրի ընդհանուր վիճակն է կարեւոր: Իսկ ես ակնկալում եմ, որ կլինեն դրական տեղաշարժեր:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



https://iravunk.com/sim/?p=162432&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան