ՀԱՅԱԶԳԻ ՊԱՐՈՂԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵԼՈՒՅԹԸ
Արխիվ 12-16
ՀԱՅԱԶԳԻ ՊԱՐՈՂԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵԼՈՒՅԹԸ
Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով հետաձգվել է «Սառույցի թագավորները» շոուն, այն տեղի կունենա հաջորդ տարի մարտի 5-ին: Շուն, որը պետք է տեղի ոնենար նոյեմբերի 20-ին մասնակցելու էին համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր, որոնցից 3-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են: Ամերիկաբնակ հայազգի պարող Գեւ Մանուկյանը նույնպես մասնակցելու է նախատեսված սառցե շոուին, որից առաջ նա ժամանել է Հայաստան.«Հայաստանը շատ եմ սիրում, այստեղ առաջին անգամ եղել եմ 4 տարեկանում, իսկ սա իմ երկրորդ այցելությունն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԳԵՎ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ եւ հավելեց, որ անհամբեր սպասում է առաջիկա շոուին, որի ընթացքում առաջին անգամ ելույթ կունենա հայրենիքում:
Իր պարային կարիերան սկսելով 17 տարեկանից Գ. Մանուկյանն արդեն հինգ տարի է ինչ զբաղվում էնաեւ գեղասահքով եւ հասցրել է համագործակցել համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ, նկարահանվել ֆիլմերում եւ գովազդներում.«Համաշխարհային ճանաչում ունեցող աստեղի հետ համագործակցելը դժվար չէ, նրանք բոլորն էլ հասարակ մարդիկ են: Ինձ համար ավելի շատ պարտավորեցնող է հայաստանյան առաջիկա ելույթը , անհամբեր սպասում եմ մարտի 5-ին, որպեսզի անեմ այն, ինչ չստացվեց նախօրեին»,-ընդգծեց Գեւ Մանուկյանը:
Նշենք, որ «Սառույցի թագավորները» շոուի տոմսերը դեռ վաճառվում են եւ կազմակերպիչների խոսքով`մարտի 5-ին շոուն անպայման կկայանա:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162431&l=am/