ԿԱԴԻՐՈՎ. ԻՊ-Ի ՇԱՐՔԵՐՈՒՄ ԿՌՎՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՉԵՉԵՆՆԵՐԻ ՀԱՏ-ՀԱՏ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ
Արխիվ 12-16
ԿԱԴԻՐՈՎ. ԻՊ-Ի ՇԱՐՔԵՐՈՒՄ ԿՌՎՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ
ՉԵՉԵՆՆԵՐԻ ՀԱՏ-ՀԱՏ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում գտնվող բոլոր չեչենները ոչնչացվելու են: Նման հայտարարությամբ հանդես է եկել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Նրա խոսքերով, ԻՊ-ի շարքերում կռվող չեչենների թիվը հասնում է 484-ի, նրանցից 200-ն արդեն ոչնչացվել են:
«Կա մոտ 50 նման մարդ, ովքեր զղջացել են, և մենք թույլ են տվել վերջիններիս վերադառնալ տուն: Նրանք ապրում են Հանրապետությունում և շատ են օգնում հատուկ ծառայություններին: Մնացածին ոչնչացնելու ենք»,-ասել է նա: