ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ
Արխիվ 12-16
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ
ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ նոյեմբերի 23-ին Իրան կատարելիք այցի շրջանակներում Պուտինը բանակցություններ է ունենալու երկրի նախագահ Հասան Ռոհանիի և հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեիի հետ:
Հանդիպումների ժամանակ կողմերը մտքերի փոխանակում կկատարեն, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև միջազգային ակտուալ խնդիրներին: Մասնավորապես անդրադարձ է կատարվելու սիրիական հարցին և իրանական ատոմային խնդրին:
«Մեր բանակցություններին հետևելու է ամբողջ աշխարհը»,-հավելել է Ուշակովը: