Գ. ՍԱՀԱԿՅԱՆԸ Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. ՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԴԵ'Ղ ԸՆԴՈՒՆԵՔ
Արխիվ 12-16
Գ. ՍԱՀԱԿՅԱՆԸ Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. ՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ
ԴԵ'Ղ ԸՆԴՈՒՆԵՔ
Զ. Փոստանջյանի հերթական հիսթերիկ ելույթից հետո Գալուստ Սահակյանը նրան հորդորեց ժամանակին ընդունել իր դեղահաբերը: «Գոնե մի անգամ ողջամիտ եղե՛ք, ելույթ մի' ունեցեք եւ մի' տանջվեք: Չի կարելի ԱԺ ամբիոնը ինչ-որ բոլոր ժանրերից դուրս ելույթներ ապահովել»,- ասաց ԱԺ Նախագահը: Նա նաեւ նշեց, որ կարիք չկա ամեն անգամ միեւնույն ելույթով հանդես գալու, քանի որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է միացնել ելույթի ֆոնոգրաման ԱԺ դահլիճում:
Զ. Սարգսյան