Սահմանադրական բարեփոխումները բացառում են մեկ կուսակցության իշխանության հաստատումը. Գալուստ Սահակյան

Արխիվ 12-16

Սահմանադրական բարեփոխումները բացառում են մեկ կուսակցության իշխանության հաստատումը. Գալուստ Սահակյան

Սահմանադրական բարեփոխումները հնարավորություն են տալիս բացառել մեկ կուսակցության իշխանության հաստատումը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, որում ՀՀ երկրորդ նախագահը պնդել էր, թե սահմանադրական բարեփոխումները միտված են երկրում մեկ կուսակցության իշխանության հաստատմանը: «Ես համաձայն չեմ երկրորդ նախագահի կարծիքի հետ նաև նրա համար, որ Հանրապետականը որքան որ եղել է քաղաքական մեծամասնություն, միշտ աջակցել է, որպեսզի այլ քաղաքական ուժերը ևս մասնակցեն պետական կառավարման ողջ գործընթացներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

ԱԺ նախագահն ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումներով առաջարկվում է փոխել պետական կառավարման մոդելը, որը կնպաստի կուսակցությունների կայացմանը, պետության կառավարման ողջ գործընթացին մասնակցելու հնարավորություն կտա: «Շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ առաջարկվող փոփոխություններով կառավարման գործընթացին մասնակցելու հնարավորություն է ստանալու նաև ժողովուրդը»,- նշեց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով կարծիքներին, թե քարոզարշավի շրջանակներում անցկացվող «Այո և ոչ» ռեալիթի շոուն զավեշտի է վերածվել՝ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ համաձայն չէ այդ տեսակետի հետ, քանի որ դա բավականին ակտիվացրել է հասարակությանը: «Սա կարևոր է այնքանով, որ գնում է ոչ թե այս կամ այն կուսակցության քարոզչությունը, այլ ժողովուրդը լսում է և «ոչ»-ի, և «այո»-ի կողմնակիցների փաստարկները»,- հավելեց Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահն անդրադարձավ ընդդիմադիրների կողմից բարձրաձայնվող այն խնդրին, թե իշխանությունները սահմանադրաիկան բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ սկսել են վարչական ռեսուրս կիրառել: Գալուստ Սահակյանը պարզաբանեց, որ դա ընդդիմադիրների գործելաոճն է՝ սկսած 90-ականներից: «Նրանք շատ տարիներ առաջվա սցենարի մասին են խոսում, երբ մարդկանց համոզում էին, թե քվեարկության վայրերում տեսանկարահանող սարքեր կան և նրանց համոզում էին քվեարկել այնպես, ինչպես իրենք կասեն: Ընդդիմությունը հոխորտալու փոխարեն լավ կանի վերահսկի քվեարկության ընթացքը, քանի որ դրա բոլոր հնարավորություններն ունի: Ամբողջ հանձնաժողովի կազմում լինելու է ընդամենը մեկ իշխանության ներկայացուցիչ, մնացածները ընդդիմության ներկայացուցիչներ են: Նրանք կարող են վստահված անձինք ունենալ, դիտորդներ են լինելու: Երբ այս ամենի մասին խոսում ես, նրանք էլի շարունակում են պնդել, թե մեկ է՝ խախտումներ են լինելու»,- ասաց Սահակյանը: Լրագրողներից մեկի դիտարիկմանը, թե ընդդիմության աչքը վախեցած է, ԱԺ նախագահը պատասխանեց. «Աչքները վախեցածների լեզուն մի քիչ կարճ է լինում»:

https://iravunk.com/sim/?p=162423&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան