ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Լեհական Կոլոբժեկ քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկավ Հայաստանի 2 պատվիրակ: 81 կգ Սոս Քոչարյանը 2:0 հաշվով պարտվեց լեհ Միշել Սոչժինսկիին, իսկ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը 1/8 եզրափակիչ փուլում հաղթեց ռուս Անտոն Վորոբյովին: Ալենը քառորդ եզրափակիչում կմրցի Թուրքիան ներկայացնող Յուցել Բուրակի հետ:
Նոյեմբերի 22-ին ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը և 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը: Վահեն կսկսի պայքարը 1/8-րդ եզրափակիչից, իսկ Գառնիկն ու Սպարտակը մրցելույթները կսկսեն 1/16-րդ փուլից: Տեղեկատվությունը՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
Հայաստանի պատվիրակությունը՝
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162422&l=am/