Ռուսաստանաբնակ մոդելավորող Արաքսյա Վիտա. «Վախեցեք երազանքներից, դրանք կարող են իրականանալ»

Արխիվ 12-16

Ռուսաստանաբնակ մոդելավորող Արաքսյա Վիտա.

«ՎԱԽԵՑԵՔ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻՑ, ԴՐԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ

ԻՐԱԿԱՆԱՆԱԼ»

 

ՌԴ-ում բնակվող մեր հայրենակցուհու` հայտնի հաղորդավարուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԻ նախաձեռնությամբ, ընդամենն օրեր անց` նոյեմբերի 27-ին, Մոսկվայի «Lookin Rooms» համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձեւության օր: Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», այս միջոցառմանն իրենց լավագույն հավաքածուներով կմասնակցեն ռուսաստանաբնակ հայտնի եւ սկսնակ հայ մոդելավորողներ, որոնց շարունակելով բացահայտել` այս անգամ ներկայացնում ենք իր էլեգանտ երեկոյան զգեստների հավաքածուներով հայտնի մոդելավորող ԱՐԱՔՍՅԱ ՎԻՏԱՅԻՆ: Ի դեպ, մեր զրուցակիցը նախեւառաջ նշեց, որ շատ ուրախ է մասնակցել այս գեղեցիկ ու յուրօրինակ միջոցառմանը, որը կրում է «armFASHIONday» խորագիրը.

- Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այս միջոցառման կազմակերպիչներին: Շատ հետաքրքիր նախաձեռնություն է, որը մեկ տանիքի տակ համախմբել է շատ տաղանդավոր մոդելավորողների, ովքեր ասելիք ունեն: Նշեմ նաեւ, որ այդ օրը լինելու է նաեւ գեղեցիկ երաժշտական կատարումներ: Եվ քանի որ մոտենում է բոլորիս կողմից ամենասիրված տոնը` Ամանորը, մենք որոշել ենք հանդես գալ ավելի տոնական ցուցադրությամբ` գեղեցիկ, երեկոյան կերպարներով: Այնպես որ, բոլորիս սպասում է աննախադեպ երեկո:

- Արաքսյա, անդրադառնանք նաեւ Ձեր գործունեությանը` սկսելով ամենասկզբից. ինչպե՞ս երիտասարդ հայուհին հայտնվեց Ռուսաստանի պես մեծ երկրում եւ որոշեց լրջորեն զբաղվել նորաձեւությամբ:

- Ես եւ իմ ընտանիքը բացառություն չենք եւ պատկանում ենք այն հայկական միլիոնավոր ընտանիքների թվին, որոնք ստիպված են եղել ապրել եւ գործել Հայաստանի սահմաններից դուրս: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ասեմ, որ նորաձեւությամբ զբաղվում եմ շուրջ 8 տարի: Սա հետաքրքիր եւ բարդ ոլորտ է, որն իր մեջ շատ յուրահատուկ տարրեր է պարունակում: Այն թույլ է տալիս ամեն օր գործ ունենալ գեղեցիկի հետ, շփվել մարդկանց հետ, ձեռք բերել հետաքրքիր ծանոթություններ, ընդորում ոչ միայն նորաձեւության, այլ շոու-բիզնեսի ոլորտից, ինչի մասին երազել եմ: Բացի այս ամենից նորաձեւությունը մի հզոր ֆինանսական հարթակ է` հեռանկարային, մրցակցային բարձր ցուցանիշներով, կրեատիվ մտածողությամբ: Այս ամենն ինձ ոգեւորում է եւ ստիպում ավելի ու ավելի շատ սիրել այն, ինչով զբաղվում եմ:

- Կբացահայտե՞ք  Ձեր անվան գաղտնիքը, ինչո՞ւ Արաքսյա Վիտա, որն այսօր դարձել է բրենդ:

- Արաքսյան իմ իսկական անունն է, իսկ Վիտան կեղծանունս, որն ինձ հետ է արդեն մի քանի տարի: Մարդիկ ստիպված են երբեմն դիմել նման քայլի, երբ չունեն հնչեղ ազգանուն: Իսկ թե ինչու հենց Վիտա, որովհետեւ հայրանունս Վիտալի է, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «կյանք», «կենսուրախ»: Այս հասկացությունները մոտ են ինձ, որովհետեւ էությամբ շատ կենսուրախ եմ:

- Ի՞նչ հաջողություններ եւ ծրագրեր ունի Araksia Vita բրենդը:

- Բրենդը ծնունդ է առել ոչ այնքան վաղուց` 2015 թվականից: Չնայած այս հանգամանքին, մենք արդեն ցուցադրությամբ հանդես ենք եկել մի քանի լուրջ միջոցառումների շրջանակներում: Այժմ աշխատում ենք շատ գեղեցիկ հավաքածուի վրա, որով պատրաստվում ենք ներկայանալ «Неделя Высокой моды 2016»-ին: Ինձ եւ իմ թիմակիցներին անչափ ուրախացնում է հատկապես այն, որ Araksia Vita բրենդի երկրպագուների բանակն օր օրի համալրվում է նոր մարդկանցով:

- Ո՞ւմ կարելի է տեսնել Ձեր բրենդային հագուստներով:

- Araksia Vita բրենդի երկրպագուների մեջ կան շոու-բիզնեսի, բիզնես էլիտայի ներկայացուցիչներ եւ, պարզապես, գեղեցիկ աղջիկներ, ովքեր անտարբեր չեն իրենց արտաքին տեսքի նկատմամբ եւ համամիտ են այն մտքի հետ, որ մարդկանց նախեւառաջ դիմավորում են հագուստով:

-Իսկ մտադի՞ր եք երբեւէ համագործակցել հայաստանյան մոդելավորողների կամ մոդելների հետ:

-Անկեղծ ասած, երազում եմ մի գեղեցիկ օր հետաքրքիր ցուցադրությամբ հանդես գալ Հայաստանում եւ համագործակցել իմ գեղեցիկ հայուհիների հետ:

- Ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանում չի կայանում նորաձեւության ոլորտը:

- Հայաստանում նորաձեւության ոլորտի ոչ բավարար կայացման համար կան շատ պատճառներ, բայց ամենամեծ խնդիրը տնտեսական հարցերն են: Ցավում եմ այս հանգամանքի համար, չէ՞ որ հայ ազգը շատ տաղանդավոր է: Ավելին` համոզված եմ, որ կան բազում տաղանդաշատ երիտասարդներ, ովքեր կուզենային ներկայանալ, ինչու ոչ, համայն աշխարհին իրենց տաղանդով: Հուսով եմ` այդ օրը սարերի հետեւում չէ:

- Որպես երիտասարդ մոդելավորող` ի՞նչ երազանք ունեք այսօր:

- Հատուկ շնորհակալություն եմ հայտնում այս հարցի համար: Երազանք ունենալն ամենակարեւորն է կյանքում: Ամեն ինչ սկսվում է երազանքից. եթե սկսում ես աշխատել քո երազանքին հասնելու համար օրվա մեջ 24 ժամ` ներդնելով շունչ, հոգի, քեզ ամբողջությամբ, մի գեղեցիկ օր այն իրականանում է: Ըստ իս, սա ամենագեղեցիկ զգացումն է: Մի գեղեցիկ ասացվածք կա այս մասին. «Վախեցեք երազանքներից, դրանք կարող են իրականանալ»: Ցանկանում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը ճիշտ երազի եւ որ ամենակարեւորն է` դրանք իրականանան… Որպես երիտասարդ մոդելավորող` երազում եմ անսպառ լինի իմ ներշնչանքի աղբյուրը, որպեսզի շարունակեմ տեսնել մեր երկրպագուների խանդավառված դեմքերը: Վերջիվերջո, բոլորս աշխատում ենք հենց մեր երազանքներին հասնելու համար:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162416&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան