ՀՀՇ-ԻՑ «ՎԱՌՎԱԾ «ՔՈՉԱՐՅԱՆԱՄԵՏ» ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԴԱՏԱՎՈՐ ԴՍՏԵՐ ՄԻԼԻՈՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Արխիվ 12-16

ՀՀՇ-ԻՑ «ՎԱՌՎԱԾ «ՔՈՉԱՐՅԱՆԱՄԵՏ» ՊԱՇՏՈՆՅԱՅԻ

ԴԱՏԱՎՈՐ ԴՍՏԵՐ ՄԻԼԻՈՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ


 

«Իրավունք»-ը բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լիլիթ Թադեւոսյանի եկամուտները   նախորդ տարվա վերջում ավելացել են` 27.000.000 մլն-ից դառնալով 32.000.000 մլն դրամ: Նախորդ տարի  դատավորի եկամուտները հարկային տարում կազմել են 7. 316. 705 դրամ:

 

 

 

 

 

 



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չնայած իր երիտասարդ տարիքին, դատավոր Թադեւոսյանն այդքան էլ վատ չի ապրում: Ավելին` նախորդ տարի ավելացել են ոչ միայն իր, այլեւ ամուսնու` սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Վահագն Գրիգորյանի եկամուտները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ո՞վ է Լիլիթ Թադեւոսյանը, որ կարողացել է այս երիտասարդ տարիքում միլիոններ կուտակել: Նրա հայրը ժամանակին եղել է Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղադրող խմբի կարկառուն ներկայացուցիչ Զելիմ Թադեւոսյանը, ում միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին  է հաջողվել  դատախազությունում պաշտոն ստանալ, քանի որ ըստ մամուլի հրապարակումների, «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամների նկատմամբ նա հալածանքներ է սկսել` որպես Շահումյանի շրջանի դատախազ:

ՀՀՇ-ՀԱԿ-ի հանդեպ Թադեւոսյանների «հետաքրքրվածությունն» ու «մուռ հանելն» այսքանով չի ավարտվում: Լիլիթ Թադեւոսյանը  2008 թ-ին առիթ է ունեցել Կորյուն Փիլոյանի հետ մեղադրող կողմ հանդես գալ  եւ մասնակցել  ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի  դատավարության գործին:

Ի դեպ, «Իրավունք»-ը եւս առիթ է ունեցել այս անդրադառնալու տիկին Թադեւոսյանին: Բանն այն է, որ 2012 թ-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լիլիթ Զելիմի Թադեւոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջ էր ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն` այն պատճառաբանությամբ, որ այդ դատավորը քննել էր քաղաքացու բողոքը` չպահանջելով եւ ձեռքի տակ չունենալով քրեական գործը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


https://iravunk.com/sim/?p=162413&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան