ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՄԵԾ ՊԱՐՏՔԵ՞ՐՆ ԵՆ
Արխիվ 12-16
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՄԵԾ
ՊԱՐՏՔԵ՞ՐՆ ԵՆ
Նախօրեին Շիրակի մարզի Գուսանագյուղում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել է` իր տանը կից ավտոտնակում կախված հայտնաբերվել է 31-ամյա Վոլոդյա Հովհաննիսյանը: Վերջինս, ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեց տեղի գյուղապետ Վասակ Ղազարյանը.«Մեկ տարվա ամուսնացած էր, չորս ամսից ծնվելու էր առաջնեկը, ինքն էլ ծառայում էր `Գյումրիի ՌԴ սահմանապահ զորքերում»:
Գյուղապետի խոսքով.
- Վոլոդյան նորմալ տղա էր, աշխատող, ընտանիքի անդամների պատմելով` հնարավոր է նրան այդ քայլին են դրդել պարտքերը: Դեպքից հետո իմացա, որ բավական մեծ պարտքեր է ունեցել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162412&l=am/