«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ԻՑ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ  «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-

ԻՑ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ».

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Մոտ մեկ ամիս է, որ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար չէ ու «Ժառանգություն» կուսակցության անդամ չէ: Մինչ այդ էլ  կուսակցությունում հանգիստ ու խաղաղ չէին արշալույսները: Սակայն ռուբեն Հակոբյանի հեռանալը վերջին ակորդն էր տեղի  ունեցածի: «Իրավունք»-ը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից  պարզեց` ի վերջո, «Ժառանգությունն» իրար գլխի կհավաքվի՞, նր թափ կհավաքի: Չէ՞ որ այս պահին  Զարուհի Փոստանջյանն է ներկայացնում խմբակցությունը: «Կուսակցությունների մասին օրենքը, ընտրական օրենսգիրքն այնպես է ընդունել իշխանությունը, որ կարողանան ցանկացած պարագայում քայքայել խմբակցությունը: Իշխանությունը բոլոր միջոցները գործադրեց «Ժառանգության» դեմ»,- ասաց Մարտիրոսյանը:


Մեղավո՞ր  է իշխանությունը, որ Ռուբեն Հակոբյանը դադարեցրեց իր անդամակցությունը «Ժառանգությանը» եւ հրաժարվեց խմբակցությունը ղեկավարելուց: «Բնականաբար, Ժամանակը կգա, եւ  ժամանակի քաղաքագետները դրանք շատ լավ  կվերլուծեն»,- ասաց կուսակցության փոխնախագահը:

«Դուք վերլուծեք»,- խնդրեցինք Մարտիրոսյանին:

«Ես քաղաքագետ չեմ, որ վերլուծեմ»,- չմանրամասնեց ու փակագծերը չբացեց կուսակցության փոխնախագահը:

Հ.Գ. Քանի որ Արմեն Մարտիրոսյանը  չբացեց փակագծերը իշխանության մեղավորության մասին, փորձենք մենք կռահել` ինչ էր ուզում ասել «Ժառանգականը»: Բանն այն է, որ  նախկին «Ժառանգական», բայց հոգով, սրտով ու գաղափարներով դաշնակցական Ռուբեն Հակոբյանը չի բացառվում` հետ վերադառնա ՀՅԴ, որտեղից ժամանակին հեռացվել էր եւ որեւէ պաշտոն ստանձնի, քանի որ ՀՅԴ հնարավոր է իշխանության հետ կոալիցիա կազմի: Մամուլը վերջերս գրել էր, որ  իշխանությունը դաշնակցության հետ  բանակցություններն ավարտել է, պաշտոնների բաժանումն ավարտվել է: Իսկ թե ինչ պաշտոն կստանա Ռուբեն Հակոբյանը ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու դեպքում,  ցույց կտա ժամանակը:


 

 

 




ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

https://iravunk.com/sim/?p=162406&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան