«Ռոլան» մանկապատանեկան միջազգային 11-րդ փառատոնի ԳՐԱՆ ՊՐԻՆ Նիդերլադներինն է
Արխիվ 12-16
«Ռոլան» մանկապատանեկան միջազգային 11-րդ փառատոնի
ԳՐԱՆ ՊՐԻՆ Նիդերլադներինն է
Օրերս ավարտվեց «Ռոլան- 2015» մանկապատանեկան 11-րդկինո փառատոնը, որի փակման արարողությանը մլավագույններն արժանացան մրցանակների: Մինչ այդ «Իրավունքի» հետ զրույցում փառատոնի կազմակերպիչներից, «Ռոլան» բարեգործական հիմնադրամի մենեջեր՝ ՆԱՐԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ամփոփեց հինգ օրերին տեղի ունեցած ծրագրերը. «Հինգ օր շարունակ ունեցանք կինոդիտումներ, ինչպես «Մոսկվա» կինոթատրոնում, այնպես էլ` Մոսկվայի տուն թատերագիտության կենտրոնում: Ընտրվել էին լավագույն ֆիլմեր, որոնք ավելի հասանելի են մեր հանրությանը: Հետփառատոնային շրջանում մեզ մոտ լինելու է նաեւ մարզային փուլ` ֆիլմերը պետք է ցուցադրվեն մարզերում՝ Վանաձորում,
Ալավերդիում եւ այլն: Պատրաստվում ենք իրականացնել տարբեր երկրների հետ կապված օրեր: Օրինակ եղել է Ճապոնիայի օր, ցուցահանդես է արվել, հայ երեխաները ճապոնացիների աչքերով, եղել է նաեւ Հարավ-Արեւմտյան հանրապետության օր, բավականին հետաքրքիր ծրագիր է եղել»:
Փառատոնի փակումը մեկնարկեց «Նանեներ» պարային համույթը: Դե իսկ «Ռոլանե 2015թ-ի մանկապատանեկան 11-րդ փառատոնի ԳՐԱՆ ՊՐԻՆ ստացավ «Սիկոս» ֆիլմը (Նիդերլանդներ, 2013թ): «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակի արժանացավ «Անահիտ» անիմացիոն ֆիլմը, (ռեժիսոր՝ Դավիթ Սահակյանց, Հայաստան, 2014թ): Իսկ «Ապագան՝ առանց Ցեղասպանության» հատուկ անվանակարգում մրցանակի արժանացան «Տղաս, ու՞ր է Եփրատը» (Հայաստան, 2015թ), «Վանա ծովուն արշալույսը» (Հայաստան, 2011թ) եւ «Մեծ մորս դաջվածքները» (Շվեդիա, 2011թ) ֆիլմերը: Միջոցառումն ավարտվեց «Հրում» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ:
ՄԱՐԻԱՆՆԱ ՍԱՄՍՈՆՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162405&l=am/