ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՆՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆՀԱՅՏ Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ԳՆՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆՀԱՅՏ
Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ Ազատության հրապարակում «Ոչ»-ի ճակատը կազմակերպել էր հանրահավաք` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չէին հանրահավաքին, չնայած լուրեր էին շրջանառվում, որ նրանք ելույթով հանդես կգան: «Իրավունք»-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրրքվեց` միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանն ոչ թե ընտանեկան խնդիրների պատճառով է բացակայում ՀՀ-ից, այլ իրականում դեպրեսիայի մեջ է: «Երբ ինքը գա, դուք որեւէ դեպքում դեպրեսիա չեք նկատի այնպես, ինչպես մինչեւ գնալը չեք նկատել դեպրեսիա»,- ասաց կուսակցության փոխնախագահը:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե երկու կուսակցությունների լիդերները ելույթ կունենան այն դեպքում, երբ բազմահազարանոց հավաք կլինի Ազատության հրապարակում աաց. «Ես նման կատեգորիկ հաստատում կամ ժխտում չէի անի: Րաֆֆի Հովհաննիսյանին դուք տեսել եք նաեւ սակամարդն հանդիպումներում»,- պատասխանեց քաղաքական գործիչը:
ՕԵԿ-ը վերջերս հայտարարել էր, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում եւ հանձնաժողովներում վստահված անձինք ունեն, որոնք կարող են տեր կանգնել ՕԵԿ-ի ձայներին: «Ժառանգություն»-ը ունի՞ բավարար թվով կուսակցականներ բոլոր ընտրատեղամասեր ուղարկելու համար: «Ցավոք սրտի, ոչ բոլոր հանձնաժողովներում կունենանք ներկայացուցիչներ, բայց վստահված անձանց կհավաքագրենք»,- ասաց պրն Մարտիրոսյանը: Փոխնախագահը, սակայն, հույս չունի, որ կունենանք հասարակության տրամադրությանը մոտ քվեարկության պատկեր:
Ինչո՞ւ էր երեկվա հանրահավաքը սակավամարդ: Հանրությունը կարծես հիասթափվել է ընդդիմությունից, որի մասին անգամ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ընդդիմադիր գործիչը համաձայնեց դիտարկմանը` ընդդիմությունն ունի իր մեղքի բաժինը, բայց ընդդիմության մեղքի մասնաբաժինը քիչ է. «Իշխանությունն է մեղավոր, որ հանրությունը հիասթափվել է ընդդիմությունից: Այն տոտալ քարոզչությունը, որը տարվում է 2013 թ-ից եւ տարվում էր հաճախ իշխանության կողմից գնված «ընդդիմության» կողմից, ակնհայտ է: Ընդ որում` ոչ այդքան իշխանության քարոզչությունը, այլ չակերտավոր փորձագետների քարոզչությունն ազդեց հանրության վրա»:
Ովքեր են այդ «ընդդիմադիրները», որոնց իշխանությունը հաճախ է օգտագործում իրական ընդդիմության դեմ: Անուններ չտվեց քաղաքական գործիչը. «Երբ նպատակահարմար գտնեմ կասեմ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162404&l=am/