Pole-dance-ի չեմպիոն Վարդան վերածվել է օնլայն ուսուցչուհու
Արխիվ 12-16
POLE-DANCE-Ի ՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԴԱՆ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՕՆԼԱՅՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ
Ուկրաինայի շոու-բիզնեսը գրաված pole-dance-ի աշխարհի չեմպիոն, մեր հայրենակցուհի ՎԱՐԴԱՆ (Վարդանուշ Մարտիրոսյան) Մոսկվայում բացել է «Burlesque by VARDA» պարի դպրոցը, որտեղ սովորեցնում է աղջիկներին պարել ձողի վրա: Սակայն, սա պատճառ է դարձել, որ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող նրա երկրպագուհիները անընդհատ բողոքեն` ասելով, որ չեն կարող մասնակցել Վարդայի վարպետաց դասերին, քանի որ ապրում են Ռուսաստանի սահմաններից դուրս: Արդյունքում անսալով նրանց խնդրանքներին` pole-dance-ի չեմպիոն-ուսուցչուհին որոշում է կայացրել անցկացնել օնլայն մարզումներ:
«Ինձ մոտ միտք է ծագել, իսկ եթե մենք ամեն երեքշաբթի եւ հինգշաբթի periscope.tv-ով հանդիպենք օնլայն մարզումների ժամանա՞կ: Նայեք ուղիղ եթերով ու այդ տարբերակով սովորեք իմ դպրոցում: Այսպիսով ես կկարողանամ պատասխանել ձեր բոլոր հարցերին ու սովորեցնել տարբեր պարային շարժումներ», - նոր գաղափարով ոգեւորված նշել է Վարդան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162401&l=am/