«ԿԱ ՄԻ ՓՈՔՐ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ, ԲԱՅՑ...». «ՈՉ»-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Արխիվ 12-16
«ԿԱ ՄԻ ՓՈՔՐ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ, ԲԱՅՑ...». «ՈՉ»-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ`
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Այսօր Ազատության հրապարակում մեկնարկել էր «Ոչ»-ի ճակատի հանրահավաքն ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Հանրահավաքը փոքրաթիվ էր: Մասնակցում էին շարքային քաղաքացիներ ու քաղաքական գործիչներ` «Ոչ»-ի ճակատի անդամներ` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ելույթ ունեցողների հիմնական շեշտադրումը նույնն է` «ոչ» սահմանադրական բարեփոխումներին, քանի որ իշխանությունը ցանկանում է դրանով վերարտադրվել եւ հավերժացնել իր գոյությունը:
Եթե նախկինում ընդդիմադիր գործիչները ամեն ինչ բարդում էին իշխանության վրա, այս անգամ ինքնախոստովանական խոսքեր, այնուամենայնիվ, լսեցինք: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան ասաց, որ կա մի փոքր հիասթափություն ընդդիմությունից, սակայն դա արդեն մաքրվում է: Մյուս խոստովանությունը, որը հնչեց ընդդիմադիր գործչի շուրթերից, հետեւյալն է` երբեմն ընդդիմությունը չի կարողանում տեր կանգնել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայներին: Եվ վերջապես երրորդ մտահոգությունը, որը կարծես սկսել է անհանգստացնել «Ոչ»-ի ճակատի անդամներին այն է, որ դեկտեմբերի վեցին` հանրաքվեի օրը, քաղաքացիները չգնան ընտրատեղամաս: «Մեր հակառակորդն այս իշխանությունն է ու անտարբերությունը: Պետք է տանից դուրս գալ, ակտիվ լինել, ֆեյսբուքով չհետեւել մեր միտինգին, այլ գալ հրապարակ»,- ասաց ՀԱԿ խմբակցությանը:
Ի դեպ, այս հանրահավաքին ավելի շատ «հանուն»-ի, քան «ընդդեմ»-ի երանգներ էին նկատվում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162399&l=am/