ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՍ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՀԱՂԹԱԿԱՆ Է»
Արխիվ 12-16
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՍ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՀԱՂԹԱԿԱՆ Է»
Վաղը Գերմանիայի Հանովեր քաղաքի TUI մարզապալատում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կմենամարտի բրիտանացի Մարտին Մարեյի հետ: Նախորդ մենամարտը հայ բռնցքամարտիկն անցկացրել էր այս տարվա հուլիսի 18-ին՝ 6-րդ ռաունդում նոկաուտով հաղթելով աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Մարեյի դեմ մենամարտից առաջ «Իրավունքի» հարցերին պատասխանեց ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ:
-Մարտին Մարեյի հետ մենամարտին հաշված ժամեր են մնացել: Ինչպե՞ս է Ձեր տրամադրությունն ու տրամադրվածությունը:
- Շնորհակալություն: Տրամադրվածությունս, ինչպես միշտ, հաղթական է, տրամադրությունս՝ բարձր: Արդեն շատ բան արել եմ, երկար պատրաստվել եմ եւ նոյեմբերի 21-ին ռինգում էլ ամեն ինչ կանեմ հաղթելու համար:
- Մենամարտի նախապատրաստական ընթացքն ինչպե՞ս է անցել:
- Նորմալ, պարապմունքներ, մարզումներ, սփարինգ-մենամարտեր: Լրջորեն պատրաստվել եմ, ընդհանոր առմամբ, ամեն ինչ կարգին է:
- Մարեյը հարցազրույցներից մեկում ասել է, որ այս պահին պատրաստ է հաղթել ցանկացած մրցակցի: Մրցակիցների այսօրինակ հայտարարությունները կարո՞ղ են Ձեզ համար հաղթանակի հասնելու խթան լինել:
- Դե, նա շատ բան կարող է ասել: Ես իմ նպատակն ունեմ՝ հաղթել եւ վաղը կհասնեմ իմ նպատակին:
- Մրցակիցների ո՞ր տեսակին կարելի է դասել Մարեյին:
- Հաղթել ցանկացողների…
- Իսկ մարտավարական անակնկալներ պատրաստե՞լ եք մրցակցի համար:
- Իհարկե: Մարտավարությունս մարզչիս՝ Ուլլի Վենգերի հետ մշակել ենք՝ նախապես դիտելով մրցակցիս նախորդ մենամարտերի տեսագրությունը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162396&l=am/