ԱՎԱԶԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ «ԳՅՈՒՂՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՕՐ ՕՐԻ ՄԵԾԱՆՈՒՄ Է»

Արխիվ 12-16

ԱՎԱԶԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ «ԳՅՈՒՂՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՕՐ ՕՐԻ ՄԵԾԱՆՈՒՄ Է»

 

Օրերս Արմավիրի մարզի Սամաղար գյուղում հերթական ավազակային հարձակումն է իրականացվել: «Դիմակավորված, ձեռնոցներով երկու անձ տան մուտքի դուռը հրել-բացելով մտել են գյուղացիներից` 78-ամյա Հրաչի տուն, ծեծի ենթարկել նրան եւ կնոջը` Կասյային, կապել նրանց, ապա սպառնալիքների տակ պահանջել եւ ստացել 300.000 դրամ, 50.000 ռուբլի, մոտ 450.000 դրամ արժողության ոսկյա զարդեր եւ դիմել փախուստի»: Մեզ հետ զրույցում տեղի ունեցածն այսպես նկարագրեց Սամաղարի գյուղապետ ՍԵՐՅՈԺԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:

Գյուղապետը նաեւ այս տարօրինակ իրավիճակը ներկայացրեց. գյուղում լարված իրավիճակը դեռ պահպանվում է, տուժողների տունը մինչ օրս հսկում է ոստիկանությունը. «Բակ դուրս գալիս անգամ, նրանց անվտանգությունը հսկում է ոստիկանությունը»: Եվ ամենազարմանալին այն է, որ թալանված ծեր ամուսինների անվտանգություն, ոստիկանները պաշտպանում են ոչ թե ավազակային հարձակում իրականացնողներից ¥ովքեր հաստատ էդ կողմերում չեն էլ երեւա¤, այլ գյուղի բնակիչների` «ձեռքը ընկնելուց»: Բանն այն է, որ.
- Տունը թալանելու, ծեծելու համար ձերբակալվել, ապա կալանավորվել են Հրաչի բարեկամ-հարեւանների տղաները: Տուժածները սկզբում ասել են, որ հարձակում իրականացնողներին չեն տեսել, քանի որ դիմակավորված են եղել: Բայց հետո, չգիտես ոնց, նրանց խոսքերով կալանավորվել են 24, 25 տարեկան տղերք: Իբրեւ թե, դեպքի օրը հեռախոսային խոսակցության ժամանակ մեկը մյուսին ասել է. «Է՞ս էր քո բռնած գործը»: Պատահականության սկզբունքով էլ, դեպքի հաջորդ օրը` վաղ առավոտյան նրանք երկուսն էլ գնացել են Գորիս, եւ դա էլ կապում են նրա հետ, թե տղերքը Գորիս են տարել իրենց թալանած ավարը: Անմեղ տղերքին, ովքեր էս հարձակման հետ ընդհանրապես կապ չունեն, ծեր ամուսինների պատճառով կալանավորել են: Ամբողջ գյուղը խառնված է իրար, պատրաստվում են փակել ճանապարհը, ցույցեր անցկացնել` ի նշան բողոքի: Լարվածությունը գյուղում օր օրի մեծանում է: Մինչեւ հիմա կարողացել եմ զսպել գյուղացիներին, բայց վախենամ՝ էլ չկարողանամ: Արդարությունը  պետք է վերականգնվի, ի՞նչ խղճով են ծեր ամուսինները սուտ, մտացածին բաներով խորտակում տղերքի կյանքը՝ դաստիարակված տղերքին դարձնելով գող-ավազակներ:
- Իսկ որեւէ իրեղեն ապացույց հայտնաբերվե՞լ է կալանավորվածների մոտ:
- Ոչ, ընդհանրապես: Նրանք նույնիսկ Գորիս չեն գնացել ¥որտեղ ապրում է տղաներից մեկի տատը¤` խուզարկություն անցկացնելու: Ամբողջ գյուղը կատաղած  վիճակում է, իսկ իրենք խիղճները կորցրած, անվտանգություններն ապահոված` ապրում են, վախենում են գյուղացիների ձեռքը ընկնելուց:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162392&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան