ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
Արխիվ 12-16
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
Նոյեմբերի 1-17-ը Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցել է Մոսկվայում կայացած «Սմոտրինի» ժամանակակից ռուսական դրամայի միջազգային փառատոնին` նվիրված ռուս ժամանակակից գրող, դրամատուրգ Յուրի Պոլյակովի ստեղծագործական ժառանգությանը:
Սվելանա Վրագովայի «Մոդեռն» թատրոնում դրամատիկական թատրոնը ներկայացել է «Աֆրոդիտեի ձախ կուրծքը»`թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությամբ: Ալ Գրիգորյանի խոսքով` բեմադրությունը հանդիսատեսի կողմից արժանացել է ջերմ ընդունելության.«Փառատոնին առաջարկեցինք ներկայանլ կատակերգությամբ, քանի որ թատրոնը հաճախ հանդես է եկել դրամատիկական ներկայացումներով: Մեր թատրոնը մասնակցեց նաեւ «Մեծ հյուրախաղեր -2015» ծրագրին, որի շրջանակներում ներկայացրեց «Կրքեր ըստ Ռեւիզորի»եւ «Ամեն ինչ վաճառվում է» ներկայացումները»,-նշեց ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Թատրոնի տնօրեն ՖՐԵԴ ԴԱՎԹՅԱՆԸ նույնպես ընդգծեց, որ դրամատիկական թատրոնը Մոսկվայում ներկայացել է պատշաճ մակարդակով.«Մոսկվայում մեր ներկայացումների տոմսերը վաղուց սպառվել էին, «Մոդեռն» թատրոնը ստիպված էր 150 ավելի աթոռներ տեղավորել դահլիճում, որպեսզի կարողանա շատ հանդիսատեսի տեղավորել դահլիճում: Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք ավելի շատ աշխատանքեր կատարելու ներկայացումների համար: Իսկ այդ ամենի հիմքը`աշխատասիրությունն ու համախմբվածությունը ունի մեր թատրոնը»,փաստեց թատրոնի տնօրենը:
Նշենք, որ Ռուսաստանի հայերի միության կողմից թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Ալ. Գրիգորյանը եւ տնօրեն ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդ Դավթյանը արժանացել են Մրցանակի`Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության եւ համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման եւ խոացման գործում նշանակալից ավանդի համար:
«Սմոտրինի» փառատոնին այս տարի ցուցադրվել է 13 ներկայացում՝ հետևյալ թատրոնների մասնակցությամբ. Նիժիգորոդի մարզային դրամատիկական թատրոն, Կիրովի մարզային դրամատիկական թատրոն, Պենզայի մարզային դրամատիկական թատրոն, Երևանի ռուսական դրամատիկական թատրոն (Հայաստան), Վասիլևսկի պետական դրամատիկական թատրոն, Կեչկեմտ քաղաքային թատրոն (Վենգրիա), Հարավ-ղազախական ռուսական դրամատիկական թատրոն (Ղազախստան), Սիմֆերոպոլի ռուսական դրամատիկական թատրոն, Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական թատրոն, «ՍամԱրտ» Սամարայի պատանի հանդիսատեսի թատրոն, «Ժավորոնկի» թատերական կենտրոն, Մոսկվայի «Մոդեռն» թատրոն, Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն, Բալթիական նավատորմի դրամատիկական թատրոն, Իրկուտսկի ակադեմիական դրամատիկական թատրոն, Տուլայի դրամայի ակադեմիական թատրոն, Վոլգոգրադի «ՆԷՏ» թատրոն, Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոն:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162388&l=am/